Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (966) 20.12.2012 – 26.12.2012

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարահրապարակում նախաճաշից հետո սկսված պարապմունքը շարունակվում էր։ Առաջին իսկ հայացքից հասկացանք, որ զինվորները նորակոչիկներ են. եթե առանձին ստորաբաժանումներում արդեն բավական վարժ էին ստացվում քայլքը, շարժումներն ու շրջադարձերը, ապա որոշներում դեռևս ճիշտ չէին պահում ոտքը, շփոթվում էին, գցում շարքի ռիթմը։ Պարապմունքի ընթացքին հետևում էր ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Կարեն Անդրեասյանը։

ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ

Թող բանակ գնացող զինվորների թիվը երբեք չգերազանցի վերադարձողների թվին։ Եվ թող յուրաքանչյուր զինվոր զինվորական համազգեստ կրելիս մտովի հիշի այդ համազգեստի անցած ճանապարհը ու հասկանա, որ ինքը երկու տարի կերտելու է Ազգային բանակի 20-ամյա կենսագրության շարունակությունը։

ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՈՒ ԶԱՎԱԿՆ Է

Ես հաճախ եմ շփվում զինվորների հետ։ Ուր էլ գնամ, պիտի ժամանակ գտնեմ ու այցելեմ մոտակա զորամաս կամ դիրքեր, խոսեմ զինվորների հետ։ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Մեր երիտասարդությունը կոտրված չէ։ Սա շատ կարևոր է։ Նա իր ժողովրդի արու զավակն է։ Պարզապես մենք պիտի ճիշտ դաստիարակենք նրան, ուղղորդենք մտածելակերպը ու օգնենք ձևավորելու ճիշտ արժեհամակարգ։ Հայրենիքի ծառայության գաղափարը շատ վերացական է այսօր, այն պիտի դառնա կենցաղային, պրագմատիկ։ Հայրենիքին ծառայել նշանակում է ծառայել իրար։ Նշանակում է զորացնել հայրենիքի ուժը ամփոփող բոլոր գործոնները։

ՄԵԿ ՕՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Դեկտեմբերի 7-ին, պաշտպանության նախարարության աջակցությամբ, մի խումբ ապագա լրագրողների հնարավորություն ընձեռվեց այցելելու հարավային սահմանները պահող զորամասերից մեկը։ Այցելության ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Թումանյանը, որը մեզ՝ ապագա լրագրողներիս ներկայացրեց զինվորական առօրյային վերաբերող ամեն ինչ` զորանոցներից, ժամանցի և տեղեկատվության սենյակից նորակառույց բուժկետ: «Հայ զինվորը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պաշտպանելու իր հայրենիքը: Պետք է կարողանա դիմանալ ամեն դժվարության։ Ճիշտ է` սկզբից շատ դժվար է տունուտեղից, հարազատներից հեռու լինել, բայց հետո սովորում ենք»,-նշեց շարքային Արթուր Հովակիմյանը:

ԱՆՄԱՀ ՀԵՏԱԽՈՒՅԶ-ՍԱԿՐԱՎՈՐԸ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ազատամարտիկ Համլետ Մինասյանի զոհվելու 21-րդ տարելիցին: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ ՊՄՏԸ-ի նախագահ, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), հետախուզության վարչության նախկին պետ գնդապետ Ի. Ղուկասովը, ,,Գոյամարտ,, ՀԿ նախագահ Ս. Ղազարյանը, ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի պետ գնդապետ Ա. Մուրադյանը, գնդապետ Ռ. Բախշյանը:

ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Թեպետեւ «Արծիվ – Մահապարտներ» գումարտակի Արցախյան գոյամարտում կատարած պատմական սխրագործությունից քսան տարի է անցել, միեւնույն է՝ հիշողությանս ծալքերում դեռեւս անջնջելիորեն պահպանվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 1992թ. օգոստոսի 15-ի` 500 մահապարտների հավաքագրման նպատակով համայն հայությանն ուղղված կոչը, որն իր նշանակությամբ պատմական էր, քանի որ բեկումնային եղավ ոչ միայն Արցախի ազգային-ազատագրական պայքարի այդ թերևս ամենածանր ժամանակահատվածի, այլև գոյամարտի բարեհաջող ընթացքի համար։

ԽՈՍՔԻ ՈՒԺԸ

Մայոր Հակոբ Գևորգյանը գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Մրգաշատ գյուղում։ Ավարտել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և ընդունվել Ռուսաստանի Դաշնության հրետանային համալսարաններից մեկը։ Երկրորդ կուրսից դիմել է համալսարանի ղեկավարությանը՝ զինվորական կրթությանը զուգահեռ նույն քաղաքի մեկ այլ բուհում սովորելու խնդրանքով։ Հաշվի առնելով կուրսանտի գերազանց առաջադիմությունը՝ համալսարանի ղեկավարությունն ընդառաջել է նրան, և Հակոբն ընդունվել է նույն քաղաքի պետական տեխնոլոգիական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։