#51 (967) 27.12.2012 – 2.01.2013
Կար մի ֆենոմենալ իրողություն` հայրենապահ հայի գենետիկ արթնացումը։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց եռամսյա հավաքով թաքստոցից էին բերել ռազմաճակատ, բայց ռազմի դաշտում նրանք նույնքան քաջասիրտ էին, որքան ինքնազոհաբերվելու պատրաստ կամավորականները։ Ես ճանաչում եմ մեկին, որին գորգի միջից էին հանել ու բերել սահման (կինը փաթաթել էր գորգի մեջ ու թաքցրել ամուսնուն)։ Այդ մարդը քաջաբար էր կռվում։ Մենք չենք ուսումնասիրել Արցախյան պատերազմի ֆենոմենը, գրեթե չենք ուսումնասիրել` ո՛չ ռազմարվեստի, ո՛չ էլ հոգեբանական տեսանկյունից։ Դասական ռազմարվեստի տրամաբանությամբ` հաջողության հասնելու համար հարձակվող կողմը պետք է իր ուժերով 3 անգամ գերազանցի պաշտպանվող կողմին։ Բայց մեր պարագայում հակառակն էր, հայկական դասակը հարձակվում էր ադրբեջանական գումարտակի վրա ու, մեկը` երեքի դեմ կռվելով, հայրենիք էր ազատագրում։
Տարածքային զինկոմիսարիատներում գրանցվո՞ւմ են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացություններում երբեմն անտեսվո՞ւմ են զորակոչվողի առողջական խնդիրները, զինծառայության ընթացքում գրանցվո՞ւմ են բռնության և խոշտանգումների դեպքեր, որոնք մնում են չբացահայտված, նշանակվո՞ւմ են կարգապահական տույժեր, որոնց կիրառումը ուղեկցվում է մարդու իրավունքների խախտումներով. այս եւ նման այլ դեպքերում բանակ զորակոչված զինվորը կամ զինծառայողը կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Այսօր առատ ձյուն սկսեց տեղալ ժամը 20:30-ի կողմերը: Ուշադրություն չդարձրեցի: Օրապահ էի եղել, հոգնած էի, քունս տանում էր: Նստել էինք լսարանում: 21:30-ի կողմերը լույսը տարան:
Տղաներից մեկն ասաց.
– Տղերք, հըլը դուրս եկեք, տեսեք՝ ի՜նչ եղանակ է:
Բոլորս երեխաների պես վազեցինք դուրս: Գնդում լույս կար միայն ճաշարանի ու նրա հարակից տարածքի ձյուների վրա: Միանգամից տխրությունն ու կարոտը պատեցին հոգիս, սկսեցի խեղդվել: Իմ ամենասիրած եղանակն էր:
Վերջերս ավարտվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովը` նվիրված Կովկասի բնիկ ժողովուրդներին, որի կազմակերպիչներից պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը վերջերս այդ առիթով հարցազրույցով էր հանդես եկել «Հայ Զինվորի» էջերում (թիվ 44, 8-14 նոյեմբերի, էջ 7)։ Հարցազրույցը սակայն, անսպասելիորեն անվանված էր «Լեգենդ եւ իրականություն»։ Անսպասելի, քանի որ դա ավելի շատ տրամադրում է հրապարակախոսական բնույթի զրույցի, քան գիտական` կապված գիտաժողովի արդյունքների հետ։
Սահմանային միջադեպեր հրահրելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը հասկացնել, որ հակամարտությունը սառեցված չէ, և եթե տարածաշրջանում շահեր հետապնդող ուժային կենտրոնները խաղաղություն են ուզում, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ստատուս քվոն եւ խնդրին ադրբեջանանպաստ լուծում տալու համար: Այն, որ սահմանային միջադեպերով Ադրբեջանն հենց այդպիսի ուղերձներ է փորձում հղել, ապացուցվում է այդ միջադեպերի և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց` մեր տարածաշրջան կատարած այցերի ժամանակային համընկնումներով (օրինակ՝ 2012թ. հունիսի սկզբի միջադեպը, որը համընկավ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան այցելության հետ):
-Նոր-նոր լույսը սկսել էր բացվել։ Հայրս արդեն ոտքի վրա էր։ Հագնվել, պատրաստվում էր դուրս գալ։ Երեկոյան արդեն խոսել էր մեզ հետ, պայմանավորվել։ Դաշտ պետք է գնայինք՝ խոտհունձի։ Տնից դուրս գալուց նորից հիշեցրեց մորս՝ տղաները, երբ արթնանան, թող հաց ուտեն, դաշտ գան, ես երեք գերանդիներն էլ հետս տանում եմ, իրենց ասել եմ, գիտեն։ Ես եղբայրներիս՝ Արմենի, Արայի հետ պիտի գնայինք խոտհունձի, սակայն պայմանավորվածություն կար, որ պետք է առավոտյան ես Ղարաբաղ գնամ, տղաներին փոխարինելու։ Այդ մասին գիտեին միայն եղբայրներս։ Երբ դուրս եկանք և քիչ հեռացանք տնից, մեր ճանապարհները բաժանվեցին։
«Սիրելի եւ քաջարի զինվոր Հայոց Աշխարհի, Նոր տարվա առիթով մաղթում եմ քեզ ամենայն բարիք, ուժ եւ կորով` մեր նախնիների ոգով եւ օրհնությամբ: Արժանի լինե՛ս եւ գիտակցե՛ս սուրբ առաքելության իմաստը եւ խորհուրդը. դու ես շարունակությունը հազարամյակների մեր տառապյալ փորձությունների միջով անցած հավերժական ազգի, այն ազգի, որն այսօր ` հազար տարվա հայ զինվորի եւ հայ պետականության բացակայությունից հետո, քեզ նայելով հպարտանում է: