#51 (967) 27.12.2012 – 2.01.2013
Արցախյան պատերազմից անցել են քսան երկար ու ձիգ տարիներ, բայց մեր ժողովուրդը չի մոռանում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի անկախության եւ իրենց ծնած ժողովրդի ազատ ապրելու իրավունքի: Աշխարհ է եկել նոր սերունդ, որը չի լսել ո՛չ հրանոթների արկերի պայթյունը, ո՛չ մահաբեր գնդակների սուլոցը, բայց նրանք մեր հերոսների անմահ սխրագործությունների մասին իրենց հայրերի եւ մայրերի հուշերը անշուշտ կրում են իրենց հոգիներում: Շատ են նրանք… մեկն էլ բալահովիտցի ազատամարտիկ Մխիթար Թումասյանն էր:
Պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցում է տարբեր հասարակական կազմակերպություններին եւ միություններին՝ իրականացնելու իրենց ազգաշահ եւ հայրենաշեն մեծ ու փոքր ծրագրերը, ձեռնարկները, միջոցառումները, իսկ պաշտպանության նախարարության եւ Հայ օգնության միության Դավթաշենի մասնաճյուղի համագործակցությունն արդեն ավանդական է։ Մասնաճյուղը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը, մասնաճյուղի ղեկավարը ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինն է՝ Սուսաննա Թովմասյանը։
Աշխարհի բոլոր ժողովուրդները տոնում են Նոր տարին, սակայն տարվա տարբեր եղանակներին եւ տարբեր ձևով` համաձայն իրենց ավանդույթների և օրացույցի: Միայն մի բան է ընդհանուր. Ամանորի տոնակատարությունը պետք է անպայման ուրախ լինի և շքեղ, ճոխ սեղաններով և նվերներով:
Քրիստոնեության ընդունումից առաջ հայերը Նոր տարին տոնել են Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ ժամին, այսինքն` գարնանային գիշերահավասարի օրվա (մարտի 21-22) արեւածագին: Ըստ հայկական կենդանակերպի` 2012-ը խեցգետնի տարի է:
Ենթասպա Գայանե Գրիգորյանը ծնունդով Ապարանից է՝ օժտված ապարանցիներին բնորոշ հատկանիշներով ու բնավորության գծերով՝ թասիբով, հայրենասեր, ինչ-որ տեղ տղամարդուն վայել հաստատակամությամբ, համարձակ եւ, իհարկե, հումորի զգացումով։ Նա 1991թ. ավարտել է Երևանի ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցը և ընդունվել ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխատել է պետստանդարտում, իսկ վերջին հինգ տարիներին ազգային բանակում է։ Ծառայությունն սկսել է առաջնագծի պահպանություն իրականացնող զորամիավորման շտաբում, իսկ 2010-ին տեղափոխվել է ինժեներասակրավորային զորամասի շտաբի շարային մաս։
Ինչ ասել է՝ ժամանակակից ատրճանակ կամ ռեվոլվեր: Ինչու են դրանք ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելում: Գուցե այն պատճառով, որ փոքր չափեր ունեն, ունեն չափավոր քաշ և կարող են ապահովել բավարար կրակային ուժ, բավարար ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաեւ հարձակողական գործողությունների ժամանակ….Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակում ընտրելով համապատասխան զենք…
Ինչպես Գերմանիայի մյուս քաղաքների, այնպես էլ Համբուրգի համալսարանի սիրտն է համարվում գրադարանը:
Գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 350 հազ. մոնոգրաֆիկ գրականություն` մոտ 50 հազ. դասագիրք, շուրջ 4 հազ. բաժանորդագրական հրապարակումներ, շուրջ 200 հազ. ամսագիր, 550 քարտեզներ, 250 աուդիոտեսամիջոցներ, 320 հազ. միկրոժապավեններ, 160 հազ. նորմացույցների և ստանդարտների լրակազմեր, շուրջ 2 հազ. զինվորական կանոնագրքեր: Որպես տեխնիկական հագեցում օգտագործվում են մոնիտորները (անհատական համակարգիչները, ԷՀՄ-ի տպագրական միջոցները, դիսկատարները, միկրոֆիլմապատճենների տարագրման սարքերը, միկրոժապավենների մոնիտորները, աուդիոտեսասարքերը, պատճենահանման մեքենաները: