Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (969) 17.01.2013 – 23.01.2013

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ԶԻՆՎՈՐԻՆ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանի աջակցությամբ՝ մենք կարողացանք իրականացնել մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումներ, որոնցից ուզում եմ առանձնացնել մոտ 200 երիտասարդների և երկրի նախագահի հանդիպումը։ Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհվածների և սպաների մի խումբ երեխաներ երկրի նախագահի հետ շփվելու, նրա ոգևորիչ, գոտեպնդող խոսքը լսելու և նվերները ստանալու առիթ ունեցան։

1991-94թթ. Արցախյան պատերազմի նշանակության մասին շատ է գրվել ու խոսվել: Այն 20-րդ դարավերջի մեր ամենանշանակալի ձեռքբերումն է, քանի որ և՛ հաղթանակ էր, և՛ պատմական արդարության վերականգնում, և՛ անկախ պետականության հռչակում ու պահպանում: Դժվար է բառերով գնահատել Հայաստանի Հանրապետության անկախության նշանակությունը: Դա հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, որի ճանապարհը եղավ դժվարին ու կորուստներով լի, սակայն մեզ տվեց հպարտություն և սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականություն:

ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

1988թ. սկսված արցախահայության ազատատենչ բաղձանքը արագորեն վերաճեց ազգային ազատագրական հզոր շարժման, հանգեցնելով հայ-ադրբեջանական հակամարտության և լայնամասշտաբ ռազմական գործողությունների ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում:
Աշխարհագրական դիրքի տեսակետից /երկու կողմից շրջափակված լինելով ադրբեջանական հարակից տարածքներով/ թերևս ամենաանմխիթար վիճակում հայտնվեցին Կապանի, Գորիսի և Մեղիի շրջանները:

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ

Ազատագրված Քաշաթաղը լի է պատմական հուշարձաններով, իսկ գեղատեսիլ վայրեր՝ որքան ուզեք: Ձգվելով մոտ 200 կմ՝ Մայր Արաքսից մինչև Քարվաճառ, շրջանն ունի հարթավայր ու սարահարթ, դարավոր սոսիների անտառ, ջրառատ գետեր, տափաստանային սարահարթ, անտառապատ ձորեր ու լեռնալանջեր, երկնամուխ սարեր, հանքային տաք ջրեր, բնական ժայռեղեն արձաններ և այլ հրաշալիքներ: Շրջելով երկրամասում՝ անհնար է չհանդիպել որևէ պատմական հուշարձանի՝ եկեղեցի ու մատուռ, խաչքար ու քարե կամարակապ կամուրջ, բերդ ու հանգստարան: Եվ այս ամենը կերտել են մեր պապերը՝ ավանդելով որպես վկայագիր. Արաքսից Օմար, Իշխանասարից Պարտավ հայոց երկիրն է: Եվ այս ամենին պետք է ծանոթ լինի հայ երեխան, հատկապես նա, ով բնակվում է Քաշաթաղի շրջանում:

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Զինվորական ղեկավարների շարքում բազմակողմանի աշխատանքներ պետք է ծավալեն ՀՀ զինվորական կոմիսարիատների սպաները, ամրագրված զորամասերի հրամանատարությունը: Նախազորակոչիկները ՀՀ զինկոմիսարիատներում ու զորամասերում դիդակտիկ նյութերի և օժանդակ գրականության միջոցով ծանոթանում են զինծառայողների կյանքին ու կենցաղին, առօրյա պատրաստության խնդիրներին, օրենսդրական և այլ իրավական փաստաթղթերի, հրամանների կատարման պահանջներին, ինչպես նաև զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին: Սակայն այդ ամենը բավարար չէ, որպեսզի հստակ իրականացվեն նախազորակոչային պատրաստության հիմնախնդիրները։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ

Ինչ ասել է՝ ժամանակակից ատրճանակ կամ ռեվոլվեր: Ինչու են դրանք ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելում: Գուցե այն պատճառով, որ փոքր չափեր ունեն, ունեն չափավոր քաշ և կարող են ապահովել բավարար կրակային ուժ, բավարար ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաեւ հարձակողական գործողությունների ժամանակ….Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակում ընտրելով համապատասխան զենք…

ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվս մի տարի անցավ պատմության գիրկը։ Երբ հին ու նոր տարիները հանդիպեցին իրար, մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ բարձրացրին գավաթները և աշխարհի տարբեր լեզուներով ամենաշատը հնչեց հենց այս բարեմաղթանքը՝ թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։