#09 (976) 7.03.2013 – 13.03.2013
Օդային սահմանի խախտումների վերաբերյալ նշվում են տարբեր թվեր, խորհրդային տվյալներով՝ դրանք վեցն են, սակայն հանդիպում է նաև 24 թիվը: Ըստ այլ տվյալների` միայն մինչև 1960թ. «Ու-2»-ները խորհրդային ողջ տարածքում կատարել էին մոտ 50 հետախուզական թռիչք: Արդյունքները ցնցող էին, ԽՍՀՄ-ում ոչինչ գաղտնի չէր պահվում ամերիկացիների համար, բայց այս «թռչնակը» ևս ունեցավ կորուստներ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և ռազմական հետախուզությունը (գլխավոր հետախուզական վարչությունը) ծրագրում են ծառայողական շներին փոխարինել մարտական մկներով: Այս մասին «Известия» թերթին հաղորդել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրը:
Թուրքական թերթերը գրում են, որ Իսրայելը «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո (2010թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին նավի թուրք ուղևորներին) առաջին անգամ որոշել է Թուրքիային մատակարարել սպառազինության արդիական համակարգեր: Խոսքն էլեկտրոնային համակարգերի մասին է, որոնք պետք է ինտեգրվեն Թուրքիայի` ԱՄՆ-ից գնած օդային հետախուզության և զգուշացման ինքնաթիռներին (AWACS):
Մինչև 2030թ. ռուսական բանակի զարգացման ուղղություններն օրերս ներկայացրել է ՌԴ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: Նրա խոսքով, 2014թ. կսկսվի նոր սերնդի ուսումնական կենտրոնների ստեղծումը ցամաքային և օդադեսանտային զորքերի համար, որտեղ զինծառայողներին նախապատրաստելու են «ցանկացած հակամարտության՝ ցանկացած տարածաշրջանում»:
2012թ. նմուշի Կալաշնիկովի ինքնաձիգի փորձարկումների առաջին փուլն ավարտված է: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի` կրովի սպառազինության և զինծառայողների մարտական հանդերձանքի գծով գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Լեպինը: Նրա խոսքով, նկատվել են որոշ թերություններ, որոնք վերացնելուց հետո ինքնաձիգը կներկայացվի փորձարկումների:
Ամերիկյան բանակը հրաժարվել է հիբրիդային անօդաչու թռչող սարք ստեղծելու ծրագրից: Սկզբում ԱԹՍ-ը ծրագրվում էր արդեն 2012թ. գարնանը կիրառել Աֆղանստանում, սակայն տեխնիկական բարդությունների և բյուջեի սահմանափակ լինելու պատճառով սարքի մշակումը ձգձգվեց:
Ծրագրի բյուջեով նախատեսված էր 517 մլն դոլար, որը «Northrop Grumman» ընկերությունը ստացել էր 2010թ. հուլիսին: Սարքի առաջին թռիչքը փորձարկվել է 2012թ. օգոստոսի 7-ին: Այն տևել է 1.5 ժամ` օդաչուի մասնակցությամբ: