Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (977) 14.03.2013 – 20.03.2013

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

«Փառահեղ». այսպես կարելի է բնութագրել փետրվարի 12-ից 23-ը ՌԴ Պերմ քաղաքում հերթական անգամ կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի հաղթանակը: Թիմը ներկայացնող վարժարանի սաները՝ Հովհաննեսը, Գուրգենը, Մհերը, Վլադիմիրը, Տիգրանը, Վրեժը, Հովհաննեսը, Յուրան, Արսենն ու Մհերը, իրենց ցուցաբերած արդյունքներով գերազանցեցին շուրջ 40 թիմի եւ գրավեցին 1-ին պատվավոր տեղը:
Ինչպե՞ս սաներին տրվեց հաղթանակը, ի՞նչ ձեռք բերեցին նրանք միջազգային այդ հավաքից, ո՞րն է հաղթելու գրավականը` այս հարցերի շուրջ հաղթողների հետ զրուցել է «Հայ զինվոր» թերթի թղթակիցը:

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Գաղտնիք չէ, որ հակաօդային պաշտպանության զորքերն այսօր հայոց ազգային բանակի ամենակարևոր և ամենամարտունակ ստորաբաժանումներից են։ Դեռևս Արցախյան ազատամարտի և բանակաշինության առաջին փուլում պարզվեց, որ մենք պարտավոր ենք ունենալու անխոցելի ՀՕՊ համակարգ, որն իր էությամբ գերազանցապես պաշտպանական զորատեսակ է։
Նախկին ԽՍՀՄ բանակի հայ մասնագետ սպաների և զորամասերը համալրող գիտության ու արտադրության ներկայացուցիչների ջանքերով խնդիրը լուծվեց կարճ ժամանակահատվածում։

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՉԱՓՈՎ

Վերջերս նշվեց գնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող Սիսական գնդի 19-րդ տարեդարձը: Զորամասը կազմավորվել է 1994 թ.-ի մարտի 4-ին: Փոխգնդապետ Վ. Մարգարյանը զորամասի հիմնադիրներից է: Հայրենասիրությունը ծնվում է հայրենագիտությունից: Իսկ զորամասի անցած տարիները արդեն պատմություն են, ուսանելի պատմություն…
Զորամասի գլխավոր հուշարձանախումբը հիացնում է իր գեղեցկությամբ: Թե ինչպես է այն ստեղծվել, խնդրեցի պատմել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդգես Մարգարյանին.

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՎ

Զորամասում դասի ժամ էր։ Զինվորներին հանդիպեցինք ավելի ուշ, երբ շարահրապարակում շարային պատրաստության ժամ էր, և նրանք հերթական պարապմունքն էին անցկացնում։ Նրանց հետ մեզ հաջողվեց զրուցել զորանոցում, որտեղ տղաները մեզ դիմավորեցին տանտիրոջ հարգանքով, ժպիտով, կարոտած հայացքներով ու միևնույն ժամանակ զինվորին վայել զուսպ ու հպարտ կեցվածքով։ Նրանք իմ տարիքի տղաներ էին, և ամենքն էլ, իրարից առաջ ընկնելով, ուզում էին ինձ բացատրել բանակում ծառայելու կարևորությունը, ներկայացնել իրենց զորամասի առավելությունները, զինվորական մասնագիտության հետաքրքրությունը։ Ծանոթությունից հետո առանձնազրույց ունեցա նրանցից մեկի հետ։

ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ  25-ԱՄՅԱԿԸ

Ինքնորոշված Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած արտաքին ռազմական ագրեսիայի հետմղման ժամանակ առաջ եկավ փայլուն զորապետների մի աստղաբույլ, որոնք ապահովեցին ագրեսորի պատժումը ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ստեղծման և Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության արդյունավետ համակարգի կառուցման միջոցով: Նրանց շարքում առանձնանում են Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Վահան Շիրխանյանի, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գուրգեն Դալիբալթայանի, Քրիստափոր Իվանյանի, Հրաչ Անդրեասյանի, Անատոլի Զինևիչի անունները:

ՀՈՂ ԵՎ ԱՐՄԱՏ

Դու մի օր
Կթողնես այս ծարավ ու պապակ հողը,
Կլքես, կգնաս,
Եվ իմ արցունքները քեզ կուղեկցեն,
Բարի ճանապարհ կմաղթեն։
Դառն է հայացքդ, թախծոտ.
Սիրտդ ծվատում են
Հուսահատության փուշ ու տատասկը,
Եվ ամենօրյա տագնապներն ու մորմոքները
Կորզել են հոգուդ անդուլ կորովը։

Օրերս բացում եմ Ձեր թերթի կայքէջը, կարդում եմ «Ընկերոջս, Բրոդսկու և հայրենիքի մասին» էսսեն ու ակամայից քարանում եմ` հերոսի մեջ ճանաչելով ինձ, թեև հեղինակն իմ անունը ոչ մի անգամ չի հիշատակում: Հեղինակի` Գևորգ Ասատրյանի՝ օտար ափեր ճամփած ընկերը ես եմ… Եվ այդ օրից անցել են երկու տասնամյակից էլ ավելի տարիներ… Վաղուց այդպես չէի հուզվել… Ընկերոջ ձեռքով արձակված նետը դեռ երբեք այդպես խորը չէր խոցել սիրտս… Նա ընտրել էր զենքերից ամենահզորը` սերը… Նա ինձ պատմում էր իմ գյուղի, իմ հայրենի տան մասին, իմ խաղողի որթերի, մեր դաշտերի, մեր երիտասարդ օրերի Երևանի փողոցների ու մեր անվերջանալի զրույցների մասին… Եվ այդ ամենը ես իմ աչքերով էի տեսնում… Այո՛, օտարությունն ինձ կոփել է, ուժեղացրել, բայց սիրտս առաջվա պես չափազանց փխրուն է հայրենիքիս նկատմամբ…