Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (977) 14.03.2013 – 20.03.2013

Վարժարանն ավարտեցի գերազանցության դիպլոմով։ Եվ իմ առաջ բացվեց բարձրագույն ռազմական կրթություն ստանալու ճանապարհը։ Ես չէի կարող իմ այդ շանսը ձեռքիցս բաց թողնել։ Մեկնեցի ՌԴ օդադեսանտային զորքերի բարձրագույն դպրոց… Իմ կարծիքով, այդ դպրոցն աշխարհի լավագույն զինվորական դպրոցներից է…

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ

Պավել Ավետի Գևորգյանը 1941թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելագիտության ինստիտուտը: Տիրապետում էր անգլերենին, գերմաներենին, արաբերենին, թուրքերենին, պարսկերենին, ախմարերենին (աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը` Եթովպիայի պետական լեզուն): Օժտված էր հաղորդակցական լավ զարգացած ունակություններով, կարող էր արագ և անսխալ վերլուծել արտաքուստ միմյանց հետ կապ չունեցող իրադարձությունները և գտնել դրանց ներքին կապը, որի հիման վրա էլ կանխատեսումներ անել, որոնք մեկ անգամ չէ, որ հաստատվել են:

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

1903 թ. սեպտեմբերին, երբ Սասունում դեռևս չէին ծավալվել մարտական գործողությունները, «Դրօշակ»-ը հայտնում է. ««Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետևակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբերի 17-ին (հ.տ.) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատվում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով…:

Ղարսեցի հյուսն Մեխակի ընտանիքը ծանր օրեր էր ապրում 1915թ. գարնանը։ Անողոք ու դաժան էր այն միտքը, որ հարկադրաբար պետք էր թողնել հարազատ հողն ու օջախը։ Բայց որքան էլ ծանր լիներ հայրենի երկրից հեռանալը, այնուամենայնիվ, վարպետը ստիպված էր իր բազմանդամ ընտանիքով՝ կնոջ և յոթ երեխաների հետ բռնել գաղթի ճամփան, գնալ դեպի արևելք, որպեսզի փրկվեին թուրքական յաթաղանից։

ԲԱՑ ԴԱՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդումը պատանիներին տալիս է անհրաժեշտ ռազմական նախնական գիտելիքներ, և պատանիները, որպես ապագա զինվորներ, ձևավորվում են դպրոցում, կայանում զորամասում։
Համաձայն 105 ավագ դպրոցի ՆԶՊ առարկայի աշխատանքային պլանի՝ օրերս նախատեսված էր այցելություն զորամաս։
Ծանոթությունը զորամասին սկսվեց հսկիչ – անցագրային կետից։ Մի խումբ պատանիների և աղջիկների համար դասը բացառիկ հնարավորություն էր ականատես լինելու զորամասի առօրյային, ներքին ծառայությանը՝ սկսած օրապահի և հերթապահի, ժամապահների գործունեությունից։

Հայրն ու մայրն առաջին ուսուցիչներն ու դաստիարակներն են: Նրանցից է կախված, թե երեխան ինչպես կգա դպրոց, և բարոյական ինչպիսի արժեքներ դրված կլինեն նրա հոգու մեջ: Ծնողը` որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, երեխաներին պետք է հաղորդի իր նախնիներից ժառանգած ուժն ու ավյունը: Ազնիվ ու հայրենասեր երիտասարդները կյանք են մտնում այն ընտանիքից, որտեղ իշխում են կարգուկանոնը, բարոյականությունը, պատվասիրությունը ու հայրենասիրությունը: Ոչ մի ուսուցիչ, որքան էլ տաղանդավոր լինի, դաստիարակության գործում չի կարող փոխարինել ծնողին:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Իշխանն ակամա իր վրա զգաց Փառանձեմի հայացքը, շրջվեց և նրա երջանիկ աչքերում անսահման թախիծ ու աղաչանք տեսավ: Պարմենիոնը քնքշությամբ գրկել էր նրա իրանը և հազիվ նկատելի ու դժվարությամբ զսպվող դողը ցնցում էր նրա լայն ուսերը: Ոչ հեռու կանգնել էր Սլովենան և տագնապով նայում էր Փառանձեմին, պատրաստ` յուրաքանչյուր վայրկյան հասնելու օգնության: Բացակայում էին Արտավազդն ու Թորգոմը, ովքեր զբաղված էին ամրոցի պաշտպանության նախապատրաստությամբ:
-Ես իրավունք չունեմ ուշացնելու քեզ, Ալեքսա՛նդր, բայց թույլ տուր իմ որդուն գոնե մի երկու օր հարազատների մոտ մնալ, – մեղմ և միևնույն ժամանակ պահանջկոտ խնդրեց իշխանը: