Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (979) 28.03.2013 – 3.03.2013

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ

Հարգելի սպաներ և զինվորներ
Հայոց բանակի,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում այսօր մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնն է նշվում: Այս մեծասքանչ տոնին, «յարեաւ Քրիստոս» ավետիսով, Հայոց բանակի հոգևոր սպասավորների և իմ անունից օրհնություն ու բարեմաղթանքներ ենք բերում զորահրամանատարներին, զինվորներին և հավատավոր համայն ժողովրդին:

ԿԱՅՈՒՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Թեև գարնանային ուսումնական փուլը նախորդ տարիների համեմատությամբ մի փոքր ուշացումով սկսվեց, բայցևայնպես, այդ ժամանակահատվածը չկարողացավ էական ազդեցություն ունենալ նախատեսված ծրագրի իրականացման վրա, մանավանդ որ հրամանատարներից շատերն այդ ժամանակն օգտագործեցին գործընթացին լավագույնս նախապատրաստվելու համար։ Իսկ գարնանային այս օրերին նկատելիորեն ավելացել են դաշտային պայմաններում անցկացվող գործնական պարապմունքները։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնում գրեթե ամեն օր կարելի է տեսնել գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերի զինծառայողներին, որոնք իրենց հմտությունն են կատարելագործում կրակային պատրաստությունից, մասնագիտական, մարտավարամասնագիտական առարկաներից։

ՍԵՐԺԱՆՏԸ ՍՊԱՅԻՆ՝ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ

«Ի՞նչ լիազորություններով պետք է օժտված լինի սերժանտը, որպեսզի տվյալ ստորաբաժանումում դառնա հենարան սպայի համար»: Հերթական այցով Հայաստանում գտնվող ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը անձնակազմի կառավարման բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ մարտի 20-22-ը քննարկումներ անցկացրեց այս ոլորտի եւ այլ հարցերի շուրջ :

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ

Հայկական բանակը մեր երկրի այն եզակի կառույցներից է, որն աշխատում է օրը 24 ժամ, և նրա գլխավոր խնդիրն է`ՀՀ քաղաքացու անվտագությունն ապահովել արտաքին թշնամուց: Ոչ ոք չի ժխտում, որ այսօր գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում. ամեն օր հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն ամեն օր ստանում է համարժեք պատասխան և սսկվում: Հաղթանակած բանակում չի կարող լինել լարվածություն, թշնամու` ժամանակ առ ժամանակ կատարվող ոտնձգություններից: Հաղթանակած բանակը կրկնակի զգոն է ու աչալուրջ եւ վստահորեն հսկում է սահմանները, քանի որ այդ վեհ կոչումը մեզ բոլորիս ինչպես հպարտանալու տեղիք է տալիս, այնպես էլ պարտավորեցնում միշտ բարձր պահել հաղթանակածի սթափությունը:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓ Է

ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանի հետ կայացած հարցազրույցում նշել էինք, որ 2012թ. զորամասի ստորաբաժանումներից լավագույնը փոխգնդապետ Գառնիկ Պետրոսյանի Ս-125 զենիթահրթիռային դիվիզիոնն է։ Հաջողությունն օրինաչափ է, որովհետև փոխգնդապետ Գ. Պետրոսյանը փորձառու մասնագետ է, հմուտ կազմակերպիչ և իր զբաղեցրած նախորդ բոլոր պաշտոններում երբեք բացթողումներ չի ունեցել։ Երբ եղանք դիվիզիոնում և զրուցեցինք հրամանատարի հետ, պարզաբանեց, որ իրենք առաջինն են ոչ միայն զորամասի, այլ նաև համակարգի Ս-125 դիվիզիոնների մեջ։

ԵՍ ՀԵՐՈՍ ԵՄ՝ ՓՈՔՐԻԿԻՍ ԱՉՔԻՆ...

«Ինչո՞ւ են բոլորը քեզ սիրում» հարցս մի տեսակ անակնկալի բերեց մայոր Վահագն Ղազարյանին, և նա սկսեց մտածել՝ հայացքը անթարթ ու դանդաղ, շատ դանդաղ սահեցնելով հեռու շարահրապարակում շարային քայլք-երգով անցնող զինվորների, սպիտակ, մաքուր զորանոցի, ուսումնական շենքի, առանձին կանգնած կոկիկ ճաշարանի, այնուհետև խրճիթ-ընթերցասրահ հիշեցնող գրադարանի փայտաշեն տնակի վրայով, ասես պատասխանը նրանցից էր ակնկալում:

Բերձորում ևս մեկ աստվածահաճո գործ կատարվեց: Շրջանի վերաբնակեցմանը զուգահեռ սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որն այս անգամ բազմազավակ և սիրիահայ ընտանիքների համար մոտ 5 տոննա սննդամթերք էր բերել: