Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (979) 28.03.2013 – 3.03.2013

ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ես այնքան վաղ տարիքից եմ «ռազմական մկրտություն» ստացել, որ նույնիսկ դժվարանում եմ ասել՝ գլխից ձեռք քաշած ու վախը կորցրած մահապարտի կերպարը ի ծնե՞ եմ ժառանգել, թե դաստիակաության արդյունքում ստացել այն։ Ես մինչ օրս դժվարանում եմ քնել փափուկ անկողնում, քանի որ մարմինս չոր փայտին է սովոր։ Ես ամեն կերպ ջանում էի ընդգրկվել ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբերում (խոսքը թուրք պաշտոնյաների սպանության մասին է), օրերով տուն չէի մտնում… Եվ երբ յուրայիններին պաշտպանելու համար խփեցի արաբ հայտնի ընտանիքներից մեկի որդուն, Լիբանանում մնալը դարձավ ինքն իրեն մահվան դատապարտելու հավասար մի բան։ Ես մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ քրոջս մոտ։ Սակայն քիչ անց հասկացա, որ Միացյալ Նահանգների կյանքը այնքան խորթ է ինձ, այնքան անհամատեղելի է իմ էության հետ, որ կրկին Լիբանան վերադառնալու որոշում կայացրի։

Ադրբեջանի բանակը գտնվում է անմխիթար վիճակում. իրար հաջորդող ինքնասպանության և սպանության դեպքերը, զինծառայողների և սպաների շրջանում ոչ կանոնադրական հարաբերությունները, շարունակական բնույթ կրող նմանատիպ դեպքերը դժգոհության ալիք են բարձրացրել ադրբեջանական հասարակությունում, մասնավորապես` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի են ունենում ցույցեր` ընդդեմ երկրի իշխանության ու զինված ուժերի ղեկավարության:

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մարտի 22-ին ագրարային համալսարանում միջոցառում էր՝ նվիրված զոհված ազատամարտիկ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԳԻ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, սպորտի վարպետ Մերուժան Մարգարյանին (Արծիվ Մերուժին)։ Մերուժան Մարգարյանը 1968-ից աշխատանքի էր անցել այս բուհում։ Ավագ դասախոս էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Նա առանց իսկ մեկ վայրկյան վարանելու շտապեց պայքարի դաշտ։ Ուսանողներից կազմված կամավորական ջոկատի հրամանատար էր։ Մասնակցեց ԼՂՀ Հադրութի (Ծամձոր, Խծաբերդ, Ջրաբերդ), Ֆիզուլու ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՆՐԱՆՔ ԱՊՐԵՑԻ՛Ն

Զինվոր Մարատը արձակուրդ էր եկել և նրա պապենական օջախում խնջույք էր։ Որդու տուն հասնելուն պես հայրը՝ Հրաչիկը, մատաղացու գառը մորթել և գյուղական բարիքներով սեղան էր գցել։ Հավաքվել են հարազատները, բարեկամները, զինվոր Մարատի ընկերները։ Սեղանի վերին մասում նստած է 93-ամյա Հայկանուշ տատը, որի Վաչիկ ամուսինը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Մարատի Զոյա տատը և մայրը՝ ուսուցչուհի Լիանան առանց այն էլ բեռնավորված սեղանն էլ ավելի են ծանրացնում։ Հորդորում են սեղանակիցներին, որ օգտվեն։ Ու ամեն մի նախադասություն, ամեն մի բառ արտասանելիս ջերմ հայացքը շրջում են զինվոր որդու կողմը.

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Այդ դեպքերի ողջ մնացած մասնակիցների պատմածների վկայությամբ. այն պահին, երբ հակառակորդը սկսում է թնդանոթներից կրակ տեղալ հայդուկների դիրքերին, զինախմբի անդամներից մեկը՝ ջավախքեցի Շեկ Համոն, որը ծառայել էր ռուսական բանակում և պրոֆեսիոնալ զինվորական էր, նկատելով հակառակորդի պատրաստությունները՝ զինակիցներին հրահանգում է. «-Տղե՛րք, ձեզ հետեւյալ աշխատանքը կա: Որուն դիրքը խորունկ չէ գետնի մեջ, թող ճանկով, սվինով խորացնե: Որուն խորունկ է, թող գլուխը չհանի, չշարժի… Երբ սուլոց փչեմ, այն ժամանակ մեր գործը կբացվի»:

ՍՈՒՐԲ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

Միջնադարյան եվրոպական երկրներում սովորաբար այն կարծիքն էր տարածվել, թե համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո սուրբ լեռան՝ Արարատի գագաթին է մնացել (հանգրվանել) Նոյան տապանը։ Սակայն սնոտիապաշտպությունն ու խավարն այնպես էին մթագնել մարդկանց միտքը, որ վերելքի մասին մտածելն անգամ սրբապղծություն էր համարվում։ Բայց գիտության բուռն վերելքն ստիպեց տարբեր երկրների գիտնականներին ուսումնասիրություններ կատարել լեռնային շատ ու շատ շրջաններում, այդ թվում նաև Հայաստանում։ Տապանը տեսնելու հետաքրքրությունը և այն ուսումնասիրելու ցանկությունը պատճառ դարձավ, որ Հայաստան գան բազմաթիվ անվանի գիտնականներ ու ճանապարհորդներ։

ՈՒՆԿՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐՆ Է ՈՒ ՀԱՅՈՑ ՀՈՂԸ...

Անկեղծ ասած` ամեն անգամ, երբ հանդիպում եմ որևէ հաջողության հասած երաժշտական կոլեկտիվի անդամների, և նրանք պատմում են իրենց հաջողություններից, ձեռքբերումներից, ակամա հիշում եմ մեծն Կոմիտասին։ Հիշում եմ տխրությամբ ու նաև հպարտությամբ։ Բարձրանում էր աշխարհի բեմերը, և Եվրոպայի երաժշտասեր հասարակությունը զարմանքով նայում էր հոգևորականի հագուստով այդ հայորդուն, որը ծոցագրպանից հանելով երաժշտական գործիքը, սկսում էր նվագել։ Սկզբում զարմացած, ապա գերված ու դյութված հասարակությունը ավարտից հետո մի պահ քարանում էր, ապա հնչում էին որոտընդոստ ծափահարություններ։ Դրանք իմ, մեր հպարտության ակնթարթներն էին։ Ապա տխրությամբ, թախիծով հիշում եմ մեծ երաժշտի վերադարձը հայրենիք, որտեղ նրան դիմավորողները իր երաժշտախմբի մի քանի սաներն էին։