Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (979) 28.03.2013 – 3.03.2013

ԱՌԱՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Ասկերան շջկենտոնը, գտնվելով Աղդամ քաղաքի անմիջական հարեւանությամբ, մշտական վտանգի մեջ էր: Իսկ Խանապատ (Խնապատ, Ոսկեսազ) եւ Խրամորթ գյուղերը գնտնվում էին այն ժամանակվա ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանական ՍՍՀ-ի սահմանագծում: Ասկերան մտնելու համար Աղդամի հրոսակները պետք է անցնեին Խնապատ գյուղի կողքից, իսկ Ստեփանակերտ հասնելու համար՝ Ասկերանով: Չնայած աննպաստ դիրքին, Աղդամի թուրքերին ողջ պատերազմի ընթացքում այդպես էլ չհաջողվեց մտնել Խնապատ, որովհետեւ կամավորական ջոկատի մարտիկները կռվում էին անձնվիրաբար:

ԳԱՂՏՆԱԳՐԵՐ ՎԵՐԾԱՆՈՂ ԿԱՍՊԱՐՈՎԸ` ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՃԱԿԱՏԻ ՀԵՐՈՍ

Ինչպես գրում է գերմանացի ռազմական պատմաբան Կլաուս Ռեյնհարդտը «Շրջադարձ Մոսկվայից» գրքում, գերմանացիները «ծրագրում էին Մոսկվայի համար մղվող ճակատամարտը («Թայֆուն» ռազմագործողությունը) շահել մինչև հոկտեմբերի կեսը»: 1941թ. հոկտեմբերի 10, Մոսկվա: Խորհրդային մայրաքաղաքի համար ամենասարսափելի գիշերը: Քաղաքը ռմբակոծում են գերմանական 70 ռմբակոծիչներ: Վնասվել են Մեծ թատրոնի շենքը, Կենտրոնական հեռագրատունը, Կուրսկի կայարանը: Ավերվել է 400 շենք-շինություն, զոհվել են 150 մոսկվացիներ, ավելի քան 500-ը վիրավորվել են:

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան նաև հունահռոմեական ոճի ըմբիշները՝ նվաճելով 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Գերազանց ելույթ ունեցավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը մինչև 96 կգ քաշային կարգում երկրորդ անգամ ճանաչվեց ուժեղագույնը հին մայրցամաքում։ Մեր ըմբիշը շատ վստահ անցկացրեց իր բոլոր 5 մենամարտերը, որոնցում նա մրցակիցներին ընդամենը մեկ միավոր զիջեց. 1/16-ում հաղթելով շվեդ Ստեֆան Շոնին՝ 1/8- ում 12։1 հաշվով՝ վրացի ըմբիշ Սոսո Ջաբիձեին, 1/4 եզրափակիչում՝ 4։0 հաշվով թուրք Կենկ Իլդեմին, ապա նույնպիսի արդյունքով՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով Ադրբեջանը ներկայացնող վրացի Շալվա Գադաբաձեին։