Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (980) 4.04.2013 – 10.04.2013

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Ապստամբ Սասունին օգնության շտապող հաջորդ մարտախումբն առաջնորդում է Աշոտ Երկաթը (Արմենակ Լևոնյան): Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունն աներկբա մատնանշում է, որ բազմաթիվ են այն հայորդիները, որոնց հերոսականությամբ ու նվիրվածությամբ հագեցած կյանքն ու գործունեությունը վեր են որևէ գովասանքից: Հայրենիքի ազատագրության պայքարին զինվորագրված այդ հրաշալի փաղանգի մեջ իրենց գործունեությամբ առավել նշանակալի հետք են թողել այն անհատները, որոնք մարտական որակներից զատ, օժտված էին ժամանակաշրջանն ու ազատագրական պայքարի յուրահատկությունները ըմբռնելու, ծանրագույն իրավիճակներում անհրաժեշտ վճիռներ ընդունելու վճռականությամբ ու կազմակերպչական կարողությամբ:

«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՈՐԴԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ՄՈՐ ՄԱՍԻՆ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծված «Մայր հայրենիքն է կանչում» հանրահայտ պաստառը համարվում է արվեստի փայլուն ստեղծագործություն. այն իր լակոնիկ տեքստով, աչքի զարնող պատկառազդու կնոջ կերպարով ժամանակին այնքան հզոր ազդեցություն է ունեցել թշնամու դեմ ժողովուրդներին համախմբելու և պայքարի կոչելու առումով, որ Հիտլերն ասել է` «Մոսկվան վերցնելուց հետո կկախեմ այդ պաստառի հեղինակին»։

«ՄԻԱՑՈՒՄ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում մարտի 24-ին կայացավ ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Միացում» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրումը (նկարահանված Հայաստանի ազգային կինոկենտրոնում): Ցուցադրումից առաջ Ս. Թադևոսյանը ասաց.
-Երջանիկ եմ, որ ներկայացնում եմ իմ՝ ևս մեկ հայ մարդու հաշվետվություն. սա պարտքի գիտակցում է: Պատահական չէ, որ առաջին ցուցադրումն անում ենք Արցախում. երեկ Ստեփանակերտում էինք, այսօր այստեղ՝ Բերձորում, իսկ Երևանում կցուցադրվի մարտի 25-ին: Երկար տարիների աշխատանք է այս ֆիլմը՝ իմ երազանքը, որն իրականացավ Մոսկվայում գործող «Հայաստան» մշակութային ընկերության տնօրեն Տիգրան Մանասյանի և նրա հոր՝ Լևոն Մանասյանի ֆինանսավորմամբ: