#15 (982) 18.04.2013 – 24.04.2013
Ամերիկացի զինվորականները գիտնականներին խնդիր են առաջադրել՝ գտնելու միջոց, որով կարելի կլինի զինվորներին դարձնել ավելի դիմացկուն, ուժեղ և թիմային աշխատանքի ունակ։ Այսօր փորձ է արվում այդ խնդիրը լուծել բանակում ծառայել ցանկացողների մանրակրկիտ ընտրությամբ։ Դրա թերությունն էլ այն է, որ հաճախ բանակում ծառայել ցանկացողներն իրենց ֆիզիկական ու հոգեբանական տվյալներով հարմար չեն զինծառայությանը, իսկ նրանք, ովքեր հարմար են, չեն ցանկանում ծառայել։ Ուստի, Պենտագոնը մտադիր է գենային տեխնոլոգիաների միջոցով միջին ունակությունների տեր մարդկանց վերածել «սուպերմենների»։