Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (983) 25.04.2013 – 1.05.2013

ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Եղեռնից հետո դարեր էլ անցնեն, մեկ է՝ նույն հարցի շուրջ պիտի խորհենք` ինչո՞ւ: Հարց, որը չի կարելի անպատասխան թողնել, որովհետև եզրակացությունները մեզ անհրաժեշտ են ապրել շարունակելու համար: Քանի դեռ թուրքը մեր հարևանն է:
Պատասխանը բազմաշերտ է, ոչ միանշանակ. քաղաքագետը իր պատասխանը կտա, պատմաբանը` իր, հոգևորականը` իր: Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել.
նախ` մենք ունեինք մեղքի մեր բաժինը, բայց ո՛չ այն իմաստով ու մտայնությամբ, որը թուրքերն են այսօր հրամցնում: Մենք թույլ տվեցինք, որ մեզ ցեղասպանության ենթարկեն: Մենք պարտավոր էինք մեկ բռունցք դառնալ, բայց չդարձանք:

ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

«2012թ. դեկտեմբերի 1-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն»: Նմանատիպ ծանուցումների հանդիպում ենք պարբերաբար: Կարդում ենք՝ առողջություն մաղթում վիրավորին, ծանոթ-բարեկամի հետ քննարկում՝ երբ են վերջապես դադարելու այս արկածախնդրությունները: Այնինչ, քչերս ենք թերեւս գիտակցում, թե ինչ է թաքնված տողատակում: Հերոսություն, անձնազոհություն, նվիրվածություն, ընկերություն, հայրենապաշտություն… Գուցե նաեւ միամտորեն պատկերացնում ենք, թե հերոսություն ասվածը միայն մարտի դաշտում է լինում, եւ որ նմանատիպ հաղորդագրության «աներեւույթ» մասնակիցներն ընդունակ չեն որեւէ հերոսական արարք գործելու. մի կրակոց է ու վերջ, ինչ է եղել որ:

ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ` Ի ՇԱՀ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով։ Առաջին նիստում թեման արծարծվեց ինստիտուցիոնալ ու բարեփոխումների առաջնահերթությունների, իսկ երկրորդ նիստում՝ քաղաքացիական հասարակության տեսանկյունից։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 19-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-զրույց «Հայկական լեգեոն» կազմակերպության անդամ ազատամարտիկների հետ: Հանդիպմանը ներկա էին ազատամարտիկներ Աղասի Կարապետյանը, Շահե Աճեմյանը, Սոս Գեկչյանը, Էդիկ Մարկոսյանը, Վաչագան Գալստյանը, Անուշ Մացակյանը, զոհված ազատամարտիկի մայր Գոհար Արմենակյանը:

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՄԱՆԸ

Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մեր բանակը երիտասարդ մասնագետ սպաներով համալրելու հիմնական դարբնոցն է։ Կուրսանտների հիսուն տոկոսը սովորում է համազորային ֆակուլտետում, որն այսօր պատրաստում է մոտոհրաձգային, տանկային, հետախուզական և ինժեներասակրավորային դասակների հրամանատարներ։ Ընդունելությունը ինստիտուտ տեղի է ունենում նույն կերպ, ինչպես հանրապետության մյուս բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսինքն՝ միասնական քննությունների արդյունքներով։ Միաժամանակ, մեզ մոտ կարող են ընդունվել և սովորել այն զինծառայողները, ովքեր պարտադիր ժամկետային ծառայություն են իրականացնում ազգային բանակի զորամասերում։

ԷՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՂԹԵԼ

1993թ. ապրիլի 17-ին դյուրակիր զենիթահրթիռային կայանքով Գյուլիստանի երկնքում խփված ուղղաթիռում զոհվեցին Արցախյան ազատամարտի հերոս, Շահումյանի պարտիզանական ջոկատի հրամանատար, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շահեն Մեղրյանը, ուղղաթիռի հրամանատար Ջամբուլատ Մուրադյանը, երկրորդ օդաչու Արամ Գրիգորյանը, բորտմեխանիկ Հովսեփ Միքայելյանը, կամավորներ Հայկ Մեղրյանը, Արսեն Բազյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆայել Բադալյանը, Սեդրակ Սեդրակյանը, Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Արտակ Խաչատրյանը: Շահումյանի վերջնական ազատագրումն ավելի քան իրական էր թվում, հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Շահեն Մեղրյանն ուղղաթիռով շտապում էր Հայաստան:

ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ...

Համարյա մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից: Աշխարհը փոխվում է, փոխվում է նաև Թուրքիան: Ոմանց թվում է, թե թուրքերն ավելի քաղաքակիրթ են դարձել, փոխել են իրենց արնախում էությունը և շուտով հոգեբանորեն պատրաստ կլինեն զղջալու և ապաշխարելու իրենց գործած ոճիրի համար: Սակայն փաստերը վկայում են, որ ամենևին էլ այդպես չէ: