Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (983) 25.04.2013 – 1.05.2013

ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ, ՀԱՍԱ՛Ն

Բոխումում Հասանի հետ մշակութային միջոցառման մասնակցեցինք. միջազգային սքանչելիորեն գունեղ տոնախմբություն էր: Այդ օրը թուրք գրողի նոր գրքի շնորհանդեսն էր, կյանքումս առաջին անգամ տեսա մեկտեղված գրասեր թուրքերի մի ամբողջ դահլիճ: Հասանի հետ էր, ի դեպ, մեր մյուս ազգակիցը` Բեհզադեն, առողջ հումորով, բացառիկ կենսախինդ, բացսիրտ մի երիտասարդ: Բեհզադեի հայրը ազգությամբ հայ էր, մայրը` պարսկուհի, երկուսն էլ Թեհրանի համալսարանի պրոֆեսորներ: Հիանալի օր էր, թեպետ ստեպ-ստեպ որսում էի Հասանի գնահատող հայացքը. թուրք և քուրդ մտավորականների նկատմամբ իմ վերաբերմունքը անսովոր էր նրա մարդկային կերպին: Ուրախանում էր, մի քիչ էլ զարմանում` ինչպե՞ս կարող է հայ գրողը առանց թշնամանքի շփվել թուրքերի՛ հետ, քրդերի՛ հետ:

ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ՕՏԱՐԱԶԳԻ ՄԱՅՐԸ

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. նոյեմբերի 6-ին, Դանիայի Սիիմ քաղաքում։ 1890-ականներին սկանդինավյան երկրներում սկիզբ առած հասարակական շարժման անդամները հանդես էին գալիս համիդյան կոտորածները դատապարտող նախաձեռնություններով։ 1900թ. Դանիայում հիմնվում է «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության դանիական մասնաճյուղը, որն օժանդակություն էր ցույց տալիս գերմանական որբանոցներում ապաստանած հայ որբերին։ Մարի Յակոբսենը ևս անդամակցում է այս կազմակերպությանը և հասնում Խարբերդ՝ որպես միսիոներուհի։ Այստեղ նա նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի, սովորում հայերեն։

ՎԵՐԱԴԱՐՁ

Նիգերիացի ընկերս, որը ճանաչված պոետ է իր երկրում, իմ ֆեյսբուքյան էջին տեսահոլովակ էր տեղադրել՝ անգլերեն մակագրությամբ. «Ո՞վ է այս երգիչը… ինչի՞ մասին է այս երգը… Որքա՜ն հուզիչ է այն, որքան խոր ապրումներ է պարփակում։ Եվ որքա՜ն ներդաշնակ է երգչի փոքր-ինչ խռպոտ, թրթռուն տեմբրը այս հոգի թափանցող մեղեդուն։ Շնորհակալություն, Գարո Տաղտեվիրենյան։ Շնորհակալություն, Հայաստան»։

ԿՅԱՆՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ ԼԵՑՈՒՆ...

Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը։ Նա, ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին։ Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է։ Այդ հուշարձանն ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը։ Ազատամարտիկի ծննդավայրը Վայոց ձորի Թարաթումբ գյուղն է։ 6-րդ դասարանում էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Արարատի շրջանի Գոռավան գյուղ։ Գյուղի ութամյա, այնուհետև Վեդի քաղաքի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, ձեռք բերելով անասնաբույժ-ինժեների (զոոտեխնիկ) մասնագիտություն։

ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ՝ ԳԱՐՈՒՆ...

Միջանցքի հյուսիսն արդեն անվտանգ էր, բայց հարավում դեռեւս թեժ մարտեր էին: Թշնամին, իհարկե, չէր հաշտվում Լաչինի, հիմա էլ նաեւ Քելբաջարի (Քարվաճառի) կորստի հետ: Այդ օրերին սարերի լանջին փռված Լաչինը մեռած էր…
Նայում ենք մեռած քաղաքին, այն քաղաքին, որ 70 տարի ամուր փակել էր Արցախի դռները:
Շարժվում ենք հյուսիս՝ դեպի Ղոչազ, որի ստորոտին է նույնանուն հայոց պատմական գյուղը: Այստեղ օրեր առաջ թշնամին էր ամրացած եւ սպառնում էր Արցախ-Հայաստան ճանապարհը վերստին գոցել: Այդ օրերին Ղոչազի դիմաց՝ Մոլալար կոչվող գյուղում, մենք էինք՝ Մասիսի զորամասի զինվորները՝ Գնել Մանուկյանի (Գագո) հրամանատարությամբ, իսկ ավելի վերեւում ոստիկանության տղաներն էին:

ՉՈՂԲԱՆՔ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՆԱՆՔ

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում շուտով կտոնվի քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձը: Հայ ազատամարտիկը կարողացավ ազատագրել հայրենի երկիրը և Արցախը միավորել մայր հայրենիքին: Այսպիսով՝ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք աշխարհին, որ ինչպիսի ոճիր էլ իրականացվի հայ ազգի նկատմամբ, միևնույն է՝ մենք գոյատևելու ենք, հզորանալու ենք և հաղթելու ենք: 20-րդ դարասկզբին կատարվածի վրեժն ինչ-որ տեղ հանեցինք դարավերջին, երբ միասնական էինք ու վճռական: Եվ ազատագրված մեր շրջկենտրոնում նույնպես կայացավ Հայոց Մեծ եղեռնի մոտ 2 միլիոն անմեղ նահատակների ոգեկոչման ջահերթ, որը կազմակերպել էր շրջվարչակազմը:

ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՐՈՍ ԾՆՈՂՆԵՐԸ

Ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ Եռաբլուր կատարած այցելություններիցս գրեթե յուրաքանչյուրը մի գեղեցիկ ու տխուր, միևնույն ժամանակ ոգեշնչող ու ապագայի հանդեպ հավատ ներշնչող պատմության ստեղծման առիթ է դառնում: Պատմություններ, որոնք գրված են միայն սրտումս, բայց դրանցից մեկն ուզում եմ պատմել նաեւ ձեզ, որպեսզի տեսնեք, թե ինչպիսին են մեր հերոսների ծնողները: Նրանցից շատերը ոչ պակաս հերոս են, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: