Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (984) 2.05.2013 – 8.05.2013

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԹՇՆԱՄԻՆ

Կապիտան Բենիկ Անիկյան: Ծառայում է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային գումարտակի վաշտի հրամանատար: Նրա անունը շատերին է ծանոթ զինված ուժերում, շատերն են լսել և հիացել դեռ պատերազմական տարիներից նրա մասին պատմություններով: Ասում են՝ ադրբեջանցիները մինչ օրս էլ վախենում են նրանից…

«ԵՐԿՆՔԻ ՏԻՐԱԿԱԼԻ» ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օրերս ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կուրսանտների և ուսանողների մասնակցությամբ անցկացվեց գիտական կոնֆերանս` նվիրված փառապանծ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է կատարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես և ցանկացած նոր նախաձեռնություն, այս համակարգը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում այսօր, ի՞նչ ձեռքբերումներ և լուծման կարոտ խնդիրներ կան: Ներկայացնում են ոլորտի պատասխանատուները:

ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Լուսանկարային այս ռեպորտաժում, որի հեղինակը «Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆոտոթղթակից, կապիտան Գարիկ Արմենակյանն է, բավականին պատկերավոր է արտացոլված մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանման առօրյան և այն, թե ինչպիսի մանրակրկիտությամբ և աչալրջությամբ են հայկական բանակի ստորաբաժանումները պատրաստվում մարտական առաջադրանքներից թերևս ամենից կարևորին` մարտական հերթափոխին։ Մի քանի ժամից տղաները` հաղթական հայոց բանակի զինվորները, հերթափոխելով իրենց ընկերներին, երկնահաս բարձունքներից կհսկեն մեր երկրի անդորրը, կհսկեն այնպես, որ ոչ մի ելուզակ չկարողանա թափանցել նրա սահմաններից ներս։

Թոռնիկս՝ Արտյոմ Ասատրյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Մոսկվայում էր ապրում, բայց եղբոր՝ Գոռի հետ վերադարձավ, որ հայրենիքին իր պարտքը տա։ Վերջերս Արտյոմը առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ և նրան տեղափոխեցին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատեցին։ Ուզում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել ամբողջ բուժանձնակազմին՝ թոռնիկիս հանդեպ տածած հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալությանս ու երախտիքի ջերմ խոսքերը նաև ուրոլոգ, բ/ծ մայոր Գոհար Գուրգենովնային, որի ջանքերի շնորհիվ էլ հենց վիրահատությունը հաջող անցավ։ Թող Աստված ձեր ձեռքերին միշտ ուժ ու զորություն տա, որ բուժեք մեր զինվորներին և շարք վերադարձնեք։

1988թ. հենց սկզբնական օրերից շարժման առաջին նվիրյալներից եմ։ Երբ սահմանամերձ գոտիներում իրավիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի ճակատային գիծ, այնտեղ, որտեղ վտանգված էր մեր մի բուռ մնացած հայրենիքի խաղաղությունը։ Ես էլ շատերի նման կռվեցի մեր հող ու ջրի համար եւ մինչ մրուրը ճաշակեցի պատերազմի ողջ դառնությունը։ Մի խոսքով՝ երկրապահ ազատամարտիկ եմ, թեև պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել, երբևէ որևէ արտոնությունից չեմ օգտվել։ Սակայն վերջին շրջանում առողջական լուրջ խնդիրներ ունեցա և որպես Արցախյան պատերազմի մասնակից դիմեցի Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ինձ ապրիլի 4-ին վիրահատեցին։

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

«Բարի լույս, զորամաս, գեղարվեստական ինքնագործունեության խումբը ողջունում է ձեզ»,- ամեն կիրակի գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում այս խոսքերով է սկսում իր եթերաժամը զորամասի ռադիոն: Զինծառայողներն արդեն գիտեն, որ ամեն շաբաթ ճիշտ նույն օրն ու նույն ժամին բարձրախոսներից իրենց են ողջունելու զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խմբի անդամները: Նրանք ժամկետային զինծառայողներ են, որոնք իրենց ծառայակից ընկերների համար ռադիոհաղորդումներ եւ տեսանյութեր են պատրաստում, հրատարակում են ամսաթերթ, կազմակերպում են ֆիլմերի դիտումներ: