Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (985) 9.05.2013 – 15.05.2013

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՆՔ...

Մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած պանծալի հաղթանակի 68 տարին։ 600000 զինվոր, որոնցից 300000-ը զոհվել են հանուն հայրենիքի։ 1418 օր տեւած արյունահեղ պատերազմին հայ ժողովրդի զավակներից մասնակցել է 5 մարշալ` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց, Ագանով և ծովակալ Իսակով, 112 Խորհրդային Միության հերոս։ Կրկնակի հերոսներ են դարձել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը։ Փառքի 3 շքանշանների լրիվ ասպետ է դարձել 28 մարդ, հարյուրավոր բարձրաստիճան հրամանատարներ և կոմիսարներ, պատերազմի մասնակիցների ավելի քան 70%-ը արժանացել են շքանշանների և մեդալների։

ՀԱՅՐԻ-ՀԵՐԻԿ. ԳՅՈՒՂԸ ՇԵՆԱՆՈՒՄ Է

Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի (Արքունագետ) աջափնյա բարձրադիր ու գեղատեսիլ ձորակում: Հերիկը Հայրի ձևով հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ Աղահեճք գավառից Հայրին 8 բաժին հարկ է վճարել Տաթևի վանքին, ինչը հուշում է, որ բնակավայրը եղել է շեն, բայց համեմատաբար փոքր գյուղ: Հերիկից հարավ գտնվում է Մերիկ-Միրիկ դարձյալ պատմական գյուղը, որտեղ բավականին լավ վիճակում մեզ է հասել Սուրբ Աստվածածին 17-րդ դարի բազիլիկ եկեղեցին:

ԳՈՐԾԸ՝ ԴԱՐԵՐԻՆ Ի ՊԱՀ

Այցելելով Երևանի Աջափնյակի ԵԿՄ տարածքային բաժանմունք` հիշեցի Սիմոն պապին, որին բախտ էր վիճակվել լինել Զորավար Անդրանիկի թիկնապահներից, և երբ ինչ-որ առիթով նկատում էր խոսքի և գործի հակասություն՝ վերհիշում էր Զորավարին. Անդրանիկ փաշան ասում էր. «Կես գործը հազար խոսքի հետ չեմ փոխի։ Մնայունը գործն է, խոսքերը քամու բերանն ընկած աշնան տերևներ են»։

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ

Ո՛չ սատանան, ո՛չ էլ որեւէ մարդ մի ուրիշ մարդու չի կարող ոչ մի վնաս հասցնել առանց Աստծո թույլտվության, ուստի փորձենք հասկանալ, թե Աստված ինչն է թույլ տալիս, ինչ կերպ եւ ինչ պատճառով:
Անհրաժեշտ է տարբերել թույլատրվող չարիքների երկու տեսակ:
Առաջին տեսակը, որը կազմում են զանազան վշտերը, նեղությունները, հիվանդությունները, վիրավորանքները կամ անարգանքը (սնանկացումը, բանտարկությունը, արտաքսումը, աքսորը) եւ մահը` այս ամենը նեղ իմաստով չի էլ կարող չարիք կոչվել, այլ միայն դառը դեղ, որն ուղարկվում է Աստծուց` մեր հոգու բժշկության համար: Չարիքի երկրորդ տեսակը, որ բուն իմաստով հենց չարիք է, մեր մեղքերն են` Աստծո պատվիրանների խախտումները:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

«Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում արդիականացված «Սու-25» օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում»:

ԳԻՐՔ ՀԵՐՈՍԻ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»,- ասում է մեծն Նժդեհը:
Անցյալ դարավերջին ծավալված Արցախյան պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը ճշմարիտ հերոսների պակաս չունի: Անձնվիրաբար կռվող տղաներից ամեն մեկը քայլող մի լեգենդ էր, ասք ու առասպել: Ու թեեւ տարիներ են անցել, սակայն, միեւնույն է, ժամանակի մեջ մոռացություն չկա: Արցախյան գոյամարտին մասնակցած քաջերի մասին գրքեր գրվել են, գրվում են եւ դեռ կգրվեն: