#19 (986) 16.05.2013 – 22.05.2013
Քսան տարի առաջ` ամռանը, պետնախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ երկրապահ զինապարտների միավորումը վերակազմավորվեց որպես հասարակական կազմակերպություն, և երբ ռազմաճակատում կարճատև զինադադար հաստատվեց, Ա.Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրապահ զինապարտների առաջին` հիմնադիր համագումարը։
Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները նշվեցին նաև Գորիսում, զոհվածների հուշարձանի մոտ:
Վաղ առավոտից արդեն դեպի հուշարձան մարդկանց հոսքը սկսվել էր. անմար կրակի շուրջ լռությամբ և ծաղիկներով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում պատերազմի վետերանները, զորամիավորման հրամանատարական և սպայական կազմը, քաղաքի իշխանությունները, բազմաթիվ քաղաքացիներ:
Լրացավ ազգային բանակի կարևորագույն զորատեսակներից մեկի` հակաօդային պաշտպանության զորքերի 21-րդ տարեդարձը: Սովորաբար տոնական տարեթվերը ոչ միայն ուրախանալու, հանդիսավորությամբ նշելու առիթ են հանդիսանում, այլ նաև անցած ճանապարհը վերագնահատելու, արվածն ու չարվածը համադրելու, զարգացման հետագա ընթացքը ճշտելու պահանջ են ներկայացնում: Արցախյան ազատամարտում Ադրբեջանին պարտության մատնելու հիմնական նախադրյալներից մեկը Արցախի օդային տարածքների նկատմամբ հակառակորդի ունեցած սկզբնական գերիշխանության կորուստն էր: Քսանութ մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կործանումից հետո Ադրբեջանն այլևս հաղթանակի ոչ մի հույս չուներ:
Դեռևս կազմավորման առաջին շրջանից պաշտպանության նախարարությունում, բնականաբար նաև ենթակա զորամասերում, գործում են սպայական, ենթասպայական ու սերժանտական ժողովներ, որոնց նպատակը զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի քննարկումն ու հաստատումն է, որը նպաստում է կարգապահության ու օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական խնդիրների բարելավմանը։ Փաստորեն, սպայական ժողովներ (անձնակազմի ժողովներ) գործում են բոլոր այն տեղերում, որտեղ կան զինվորական ստորաբաժանումներ՝ զորամիավորումներում, զորամասերում, գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում), առանձին վաշտերում (մարտկոցներում), ռազմաուսումնական հաստատություններում։
Մայոր Էրիկ Հայրիյանը Կենտրոնական պաշտպանական շրջանի այն սպաներից է, որոնք ճակատագրի բերումով դարձան հայրենիքի պաշտպաններ եւ իրենց երիտասարդ տարիները նվիրաբերեցին բանակի կայացմանն ու զարգացմանը, իրենց հոգու արիությունն ու զենքին տիրապետելու հմտությունը փոխանցեցին տարին երկու անգամ զորամասը համալրող, զինվորական ծառայության առաջին քայլերն անող երիտասարդներին։
Մեր դպրոցի անվանումից արդեն պարզ է, որ այստեղ սովորում են ենթասպա դառնալ ցանկացողները: 2012թ. այստեղ իրենց ուսումնական գործընթացն են անցկացնում նաև պայմանագրային սերժանտները: Սովորում են 16-շաբաթյա ծրագրով: Կան նաև վերապատրաստման դասընթացներ ավելի բարձր սերժանտական պաշտոնների համար: Տարբերությունը ուսման կազմակերպման մեջ է. ենթասպաների հիմնական մասն արդեն որոշակի պատկերացում ունի հրամանատարական ծառայության մասին, իսկ պայմանագրային սերժանտների դեպքում պետք է զրոյից սկսել:
2013թ-ը հոբելյանական տարի է` լրանում է հայկական 89-րդ և 409-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանի ծննդյան 115 և մահվան 70-ամյակը:
Այդ առիթով մենք` հրամանատարի ժառանգներս, նախաձեռնել ենք և ցանկանում ենք Երևանի փողոցներից մեկը անվանակոչել Արտաշես Վասիլյանի անունով: Մեր նախաձեռնությանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանը և ավագանու մոտակա նիստում այս հարցը քննարկվելու է:
Խնդրում ենք Ձեզ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ «Հայ զինվոր» շաբաթաթերթում հրապարակել գնդապետի թոռան կողմից գրված բանաստեղծությունը` ի հիշատակ Արտաշես Վասիլյանի: