#20 (987) 23.05.2013 – 29.05.2013
Լրացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռուբենի Գալստյանի ծննդյան 50-ամյակը: Չեմ կարող չասել, որ Ստեփան Գալստյանը շատ սիրված ու հարգված անձնավորություն է ինչպես պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավար կազմի, այնպես էլ ենթակա ստորաբաժանումների զինծառայողների, աշխատողների, նրան բոլոր ճանաչողների, մանավանդ Մարալիկի ազգաբնակչության համար: Նա կենսուրախ անձնավորություն է, խոսքը հումորով լի: Գործի մեջ ձգտում է մինչև վերջ խորամուխ լինել վարչությունների, բաժինների, զորամասերի խնդիրների մեջ և ստանձնել բոլոր բարդ հարցերի լուծման պատասխանատվությունը: Զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը չփոխեցին նրան, չազդեցին նրա նախասիրությունների, ձգտումների վրա: Նա իսկական ռազմական օդաչու է ու թռչելու, սավառնելու առիթը բաց չի թողնում, հաճախ էլ կատարում է ամենապատասխանատու թռիչքները, ինչպես 2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացված անմոռանալի զորահանդեսի ժամանակ: Այո, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր գլխավորում զորահանդեսի մասնակից ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռների մարտակարգը:
Շատերն են լսել հանրահայտ երգի այս բառերը, շատերն են փորձել գտնել հարցի իրենց պատասխանը: Իհարկե, դժվար հարց է, յուրաքանչյուրն իր ուրույն պատասխանը կունենա` մյուսներից տարբերվող, մի մասն էլ գուցեև ընդհանրապես չկարողանա որևէ խելամիտ պատասխան տալ: Սակայն կան մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ ասել է հայրենիք, որտեղից և ինչից է այն սկսվում, և ինչ պետք է անել Հայրենիք ունենալու պատվին արժանի լինելու համար: Եվ ես վստահ կարող եմ ասել` ովքեր են նրանք:
Հզոր, ուժեղ եւ ամուր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է նաեւ վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Այս առումով մեծ պատասխանատվություն են կրում հատկապես կրթարանները: Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում դպրոցներում է՛լ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Մեր հերթական այցը Երեւանի Յ. Լեփսիուսի անվան N 88 դպրոցն էր, որտեղ պետք է կայանար «Հող իմ կիսված, սիրտ չկիսվող» խորագրով միջոցառումը:
1994 թվականն էր: Հայտարարվեց ժամանակավոր հրադադար: Հայ ազգին այնքան պետք էին արու զավակներ, որպեսզի ժամանակավոր հրադադարը հասցնեին վերջնական խաղաղության: Մայիսի 19-ին մեր շրջապատում բոլորը աչքալուսանք էին տալիս միմյանց. մեր օջախում ծնվել էր արու զավակ, թոռնիկս` Արտավազդ Աշոտի Կլեկչյանը:
Գնդապետ Ա.Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի հաշվարկի անձնակազմին հանդիպեցինք Բաղրամյանի անվան զորավարժարանում, որտեղ նրանք այդ պահին զբաղված էին կրակի կառավարմամբ ու հաշվարկի մարտական վիճակի բերմամբ: Հենց սկզբից նկատվեցին նրանց հմտություններն ու արագ գործելաոճը: Նրանք արագ ընդունում էին նշանակետերի կոորդինատները, ճշտում նշանառությունը, լիցքավորում պայթուցիչները, ընտրում համապատասխան արկը, պայթուցիչները և կատարում մարտական կրակ Դ-20 հրետանային կայանքից: Դադարի պահին որոշեցի մոտենալ ու ծանոթանալ անձնակազմի հետ:
Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հանդիպեցինք փոխգնդապետ Ա.Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի անձնակազմի հետ, որ մարտական հրաձգություն էր կատարում Դ-20 տիպի հրետանային կայանքներից: Տղաների հետ զրույցից ու նրանց բարձր տրամադրությունից պարզվեց, որ հրաձգությունն ընթանում է բավականին լավ, և իրենք գոհ են նախնական արդյունքներից: Դրանում իր մեծ դերն ու նշանակությունն ուներ կապը, որի հստակ և ճիշտ աշխատանքը հենց սկզբից նկատվեց նաև մեր կողմից: Դադարի ժամանակ զրուցեցինք կապավորի՝ Արսենի հետ և ծանոթացանք նրա աշխատանքին: