Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (989) 6.06.2013 – 12.06.2013

N զորամասում մայիսի 15-ին և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին կատարված ողբերգությունների մանրամասները պետք է իմանան բոլոր զինծառայողները: Լավ կլիներ, որ իմանային նաև բոլոր դեռահասներն ու պատանիները, քանզի դեպքը ցայտուն օրինակ է, թե ինչպես «չեղած բանից» փորձանք է ծնվում` կործանելով մարդկային կյանքեր:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ռազմական հոգեբանության խնդիրները: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը և Պետական կառավարման ակադեմիան: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում:

ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԵՌՈՒԶԵՌԸ

Ազգային բանակում ավարտին է մոտենում ձմեռային ուսումնական փուլը: Եթե մարտական զորամասերում հրամանատարները գործնական պարապմունքների միջոցով ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հմտություններն ու կարողություններն են ստուգում, ապա ուսումնական զորամասերում հունիսի երեքից սկսվել են քննությունները:

Հարգելի՛ խմբագրություն, ձեր միջոցով շնորհավորում ենք Սարգիս Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը:
– Սարգիս ջան, ցանկանում ենք քեզ քաջառողջություն, անկոտրում կամք, բոլոր լուսավոր երազանքների իրականացում: Վստահ ենք, որ այսուհետ ևս կծառայես արժանապատվությամբ, ինչպես վայել է հայ զինվորին:

ԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՀԱՑՐԵՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Շարունակվում է զորակոչիկների ու նրանց ծնողների համար ՀՀ ՊՆ և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կազմակերպած և իրականացվող իրավախորհրդատվական միջոցառումների շարքը։ Հերթական հանդիպման վայրը Իջևան քաղաքն էր, որտեղ հանդիպումը անցավ լեփ-լեցուն դահլիճում, ինչը վկայում էր, որ շրջանի զորակոչի պատասխանատու կառույցները, ի դեմս շրջանի զինկոմիսարիատի, բնակչության հետ բացատրական աշխատանք էին կատարել միջոցառման դերն ու նշանակությունը կարևորելու համար։

ԾԱՌԱՅԵԼ ՕՐԵՆՔԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Բանակի մասին խոսելիս հպարտությունից արցունքոտվում եմ: Առանց հզոր ու բարոյական բանակի մեր հայրենիքն ապագա չունի: Ես` անձամբ, ու մեր ոստիկանությունը քիչ ներդրում չունենք մեր բանակի ստեղծման ու կայացման մեջ, բայց էլի պարտք ենք ու պարտական: Հզոր բանակը մեզ ոգեշնչող ամենամեծ ակունքն է: Փառք սահման պահող զինվորին ու սպային, գեներալին ու նախարարին:

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԸ»

աճախ մարդիկ գալիս են պաշտպանության նախարարություն` չիմանալով, թե իրենց հուզող հարցով ո՞ւմ պետք է դիմեն: Մենք ուսումնասիրում ենք նրանց խնդիրը և ճշտում, թե ուր և ում մոտ պիտի գնան: Դա մեր աշխատանքի մի մասն է: Երբեմն մարդիկ գալիս են մարզերից` գրպանում չունենալով վերադարձի գումար: Երբ համոզվում ենք, որ նրանք ազնիվ են ու անկեղծ, կա՛մ գումարով ենք օգնում, որ հետ գնան, կա՛մ էլ մեր աշխատողների մեքենաներով տանում ենք տուն ու վերադառնում: Դժվարությունները շատ են, աշխատանքը ծանր է, բայց մենք ընդհանուր առմամբ գոհ ենք մեր այցելուներից, մեր քաղաքացիներից: Նրանք սիրում են մեր բանակը, և շատ շատերն էլ գալիս են իրենց գոհունակությունը, երախտագիտությունը, անհրաժեշտության դեպքում` բանակին իրենց օգնությունն ու աջակցությունը ցուցաբերելու, պատրաստակամությունը հայտնելու համար: