#24 (991) 20.06.2013 – 26.06.2013
Հայոց հինգհազարամյա պատմության գաղտնարաններում հայոց զինական ակունքների մասին փաստող բազում գանձեր կան. վկան՝ մեր մագաղաթյա մատյանները:
Գանձեր, որոնք դեռևս մարդկության պատմության արշալույսին են հավաստել հայոց անպարտելի ոգու մասին, հավաստել հայկյան երեքթևյան հատու նետով, և ի տես եւ ի լուր աշխարհի` պարզվել որպես վահան ու սուր, ավետել՝ մենք եղել ենք, կանք, կլինենք, քանզի հայոց ոգին զինական ակունքներում է:
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Մայիսի 29-30-ը տեղի ունեցավ համաբանակային «Զինվորական ծառայության անվտանգության» կոնֆերանսը: Հաշվի առնելով դրանում արծարծված հարցերի հրատապությունը` ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում գնդապետ ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հոդվածը, որում անդրադարձ է կատարվում զորային օղակում զինվորական հանցագործությունների կանխման հիմնական ուղղություններին և զինվորական հանցագործությունների առանձին տեսակների կանխարգելմանը: Հոդվածը կարող է ծառայել որպես մեթոդական օգնություն:
Ըստ քուրդ գիտնական Յուրի Նաբիևի` Ռ.Էրդողանը գյուլենիզմի միջոցով փորձում է լուծել քրդական հարցը: Բանն այն է, որ Գյուլենի գաղափարների հիմքում ընկած է ազգությամբ քուրդ, սուֆի շեյխ (այսինքն` սուֆիզմի կրոնափիլիսոփայության տեսության և պրակտիկայի ուսուցիչ) Սաիդ ալ-Քուրդի (Նուրսիի) հոգևոր ժառանգությունը:
Արշավախումբը հուլիսի 11-ին հասնում է Մասիսի փեշերը եզրափակող Չնգլներ կոչվող բարձունքների վրա: Նույն օրը Զինվորական խորհուրդը որոշում է. Գայլ Վահանի մարտախումբը պիտի հարձակվեր Մոսունի թուրքական զորանոցի, իսկ Միհրանի մարտախումբը՝ Զորի պահականոցի և ցեղապետ Ուսուբ բեկի գլխավորած քրդական ջելալցիների աշիրեթի 60 վրանների վրա: Այդ օրերին Մոսունում գտնվող զինվորների թիվը գրեթե կրկնապատկվել էր, և զորանոցը պաշտպանող անձնակազմի թվաքանակը հասել էր 300-ի: Գյուղացիների պատմածներից պարզվում է նաև, որ «…այստեղ էր գտնւում այն օրը Բայազէտից Ուչքիլիսա գնացած օգնութիւնը դէպքերի առթիւ 200 ձիաւոր, որոնք միւս օրը պէտք է գնային: Մոսունի դէպքի առթիւ մնացին»:
Առօրյա կյանքում, երբ շփվում եմ մարդկանց կամ որոշ այժմյան պաշտոնյաների հետ, միանգամից հիասթափություն եմ ապրում և դառնում եմ կասկածամիտ` արդյոք անտեղի՞ էր մեր թափած արյունը, այն ծանր պահերն ու տարիները, որ ապրեցինք Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ: Բայց միանգամից փարատվում են կասկածներս, երբ առնչվում եմ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալի աշխատակազմի հետ, որը ղեկավարում է փոխգնդապետ Ա.Ա.Ասատուրյանը:
Որոշ փորձագետների համար անսպասելի էր, երբ Թուրքիան անցյալ տարվա փետրվարին 5-րդ սերնդի կործանիչ արտադրելու համար որպես գործընկեր ընտրեց շվեդական «Saab» աերոտիեզերական (չշփոթել ավտոմեքենա արտադրող համանուն ընկերության հետ) ընկերությանը: Մինչ այդ Թուրքիային իրենց ծառայությունն էին առաջարկում Իտալիայի ավիաշինարարները: Բացի դրանից, հավանական գործընկերների ցանկում էին նաև Հարավային Կորեան և Բրազիլիան, որոնք նույնպես շահագրգռված են սեփական արտադրության 5-րդ սերնդի կործանիչ ունենալու հեռանկարով: Բայցեւայնպես, Թուրքիան ընտրեց «Saab»-ը: