Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#25 (992) 27.06.2013 – 3.07.2013

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Նյութիս հերոսների հետ հանդիպման եմ շտապում: Գիտեմ, որ Անգին եւ Մարտին Հարությունյանների ընտանիքը բացառիկ է, հանրապետությունում նման վեց ընտանիք կա ընդամենը: Նրանց երեք որդիները` առաջնեկը` Սարգիսը, եւ զույգ եղբայրներ Սահակն ու Արտակը, միաժամանակ ծառայում են նույն զորամասում… մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:

ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԱՄՈՒՐ ՏՂԱՆԵՐԸ

Հանրապետությունում ընթանում է հերթական գարնանային զորակոչը։ Մեկը մյուսի հետևից կենտրոնական հավաքակայան են մուտք գործում զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսները Սիսիանից, Ախուրյանից, Արմավիրից, Հրազդանից, Արտաշատից, մայրաքաղաքի Արաբկիրի, Շենգավիթի շրջաններից։ Զինակոչիկները, մեծ ու փոքր ուղեպարկերը ուսած, կանգնում են եռաշարք, ապա զորակոչային բաժնի տեսուչների ուղեկցությամբ շարժվում դեպի սպասասրահ, որտեղից էլ ըստ հաջորդականության նրանց ընդունում է հավաքակայանի մանդատային հանձնաժողովը` փոխգնդապետ Ա Ավանեսյանի գլխավորությամբ։

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԶԻՆՎՈՐՈՎ

Հայոց հողում զորակոչ է: Հայ երիտասարդը գնում է ծառայության, ու բանակը համալրող ամեն զինվորով հողդ է՛լ ավելի է ամրանում, երկիրդ դառնում անառիկ:
Ալբերտ Մելքոնյանը Երեւանից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, մոտ օրերս կզորակոչվի:
-Ալբե՛րտ, ի՞նչ ես մտածում զինվորական ծառայության մասին:
-Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի,- ասում է առարկություն չընդունող տոնով,- երկրիդ տերը լինելուց առաջ պիտի լինես երկրիդ զինվորը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՆՔԸ

Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ լռեցվեցին Քարվաճառի ադրբեջանական կրակակետերը, և հսկողության տակ վերցվեց ռազմավարական կարեւոր նշանակության տարածքը, թշնամին մյուս ռազմաճակատներում անցավ հակահարձակման և ռազմական ինքնաթիռներով երկրորդ անգամ ռմբակոծեց Կապանը, առաջինը տեղի էր ունեցել 1992թ. դեկտեմբերին: Ռումբերից մեկն ընկել էր հացի հերթ կանգնած մարդկանց վրա. շատ էին զոհերը, վիրավորները: Կապանցիներից նրանք, ովքեր տեղաշարժվելու միջոցներ էին ունեցել, հասել էին Երևան: Այդ օրերին մայրաքաղաք էր եկել նաև բանաստեղծ Վաչիկ Եփրեմյանը, որ թերթերից մեկում իրեն յուրահատուկ հումորով գրեց. «…Ով կարողացավ` փախավ, ով մնաց, իրեն հռչակեց հայրենասեր», իսկ նորաստեղծ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ ընդհանուր լեզու չգտնող փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանը մտավ «Հայ զինվորի» խմբագրություն ու բղավեց. «…դուք ի՞նչ լրատվություն եք, Կապան գոյություն չունի…»:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ

Գնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային ստորաբաժանումները վերջերս ճամբարային հավաք անցկացրին նախանշված տեղանքում: Հավաքի նպատակը անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդումն էր, զինծառայողների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործումը, ինչպես նաև ուսումնական փուլի ընթացքում յուրաքանչյուր զինվորի ու սպայի գործողությունների արդյունավետության ստուգումը: Տագնապ ազդանշանը ստանալուն պես ստորաբաժանումները ռազմերթ կատարեցին դեպի կենտրոնացման շրջան, ապա տեղակայվեցին վրանային ավանում:

ՀՈԳՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ

Մայոր Աղավնի Գեւորգյանը կենտրոնական պոլիկլինիկայի պետի բժշկական գծով տեղակալն է։ Ծնվել է Երեւանում, սովորել Պարույր Սեւակի անվան միջնակարգ դպրոցում։ Մինչեւ այժմ էլ խնամքով պահպանում է Պարույր Սեւակից ընծայագրով ստացած «Մարդը ափի մեջ» ժողովածուն։ Անցյալ դարի 70-ական թվականներին մայրաքաղաքի N123 միջնակարգ դպրոցը մշտապես հյուրընկալում էր հայ գրականության, մշակույթի մեծերին՝ Պարույր Սեւակին, Համո Սահյանին, Վահագն Դավթյանին, Շիրազին, Վլադիմիր Աբաջյանին, Սուսաննա Գաբրիելյանին եւ շատ այլ գործիչների, իսկ բոլոր այդ միջոցառումներին իր ակտիվությամբ, արվեստի, մասնավորապես` պոեզիայի նկատմամբ ունեցած բացառիկ սիրով առանձնակի շունչ ու հոգի էր հաղորդում դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Աղավնի Գեւորգյանը։

«ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՈՒԺ, ԵՌԱՆԴ ՈՒ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

Քրոջս որդին՝ կրտսեր սերժանտ Հրայր Մանուկյանը, արդեն մեկ տարի ծառայում է գնդապետ Ն. Ասլանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ծառայում է պատվով ու պատասխանատվությամբ, ազնվորեն կատարում իր սրբազան պարտքը՝ անմնացորդ նվիրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին: