Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (994) 11.07.2013 – 17.07.2013

ԻՄ ՎԱՂԱՄԵՌ ՔՈՒՅՐԻԿՆԵ՛Ր, ԵՍ ԻՄ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑԻ...

Բոլոր մարզաձևերում կան սահմաններ, որոնց հաղթահարումը ցանկացած մարզիկի համար բաղձալի ցանկություն է։ Այդ տեսակետից բացառություն չէ նաև լեռնագնացությունը։
Հավանաբար շատ քչերը գիտեն, որ լեռնագնացությունը ոչ միայն դժվար ու վտանգավոր մարզաձև է, այլ նաև «հիվանդություն է», և նա, ով մի անգամ «վարակվում է, այլևս չի կարող բուժվել», հրաժարվել դժվարին վերելք կատարելու ձգտումից։
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ունի կյանքում իր նախասիրությունն ու ինքնահաստատման ոճը, դրան հասնելու ուղիները, որոնք երբեմն աննախադեպ ու անհավանական դժվար կարող են թվալ։

Մեթոդական օգնության նպատակով ներկայացնում ենք ՊԲ-ում ԶԾ փորձի փոխանակման ժամանակ ներկայացված «Մարտկոցում (վաշտում) շաբաթվա արդյունքների ամփոփման կարգի» օրինակելի տարբերակը` մարտկոց (վաշտ), դասակ օղակի հրամանատարների համար:

Ինչպես արդեն նշվել է, զորքերում կարգուկանոնի և կանոնադրական կարգապահության պահպանումը զգալի չափով պայմանավորված է պաշտոնատար անձանց օրենքների և զինվորական կանոնադրությունների պահանջների կատարմամբ: Այդ իսկ պատճառով պաշտոնեական հանցագործությունների կանխումը, հատկապես` ղեկավար կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց շրջանում, զինված ուժերում միշտ դիտվել ու դիտվում է որպես գլխավոր (առաջնակարգ) խնդիր: Դրա պահպանման անհրաժեշտությունը մանրամասնորեն հիմնավորվում է պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններում:

ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-12-ը Վլադիվոստոկում կանցկացվի ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2013» զորավարժությունը, որին կմասնակցեն չինական ռազմածովային ուժերի 7 նավեր: Դրանք հուլիսի 8-10-ը խոշորամասշտաբ զորաշարժեր կիրականացնեն Պետրոս Մեծի ծոցում: Տարբեր դասերի նավերի ընդհանուր թիվը կհասնի 20-ի: Զորավարժությանը կմասնակցեն նաև 10-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՆ «ԸՆՏԵԼԱՆՈՒՄ ԵՆ» ՆՈՐ ՀՕՊ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ

Ռուսաստանի Դաշնության Արևելյան ռազմական օկրուգը ռազմաօդային-տիեզերական պաշտպանության զորամասի հետ համատեղ անցյալ շաբաթ զորավարժություններ է սկսել։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ծրագրում ներառվել է մարտական կրակ «Ս-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերից և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներից։

ՄԵՐԺՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Քրիստոս պատգամեց մեզ, որ նյութական, ֆինանսական կարողությունը բարիքի մեջ օգտագործենք, բայց թափոններ արտադրող աշխարհը մերժեց աստվածաբուխ այս ճշմարտությունը եւ անիրավ մամոնայից սկսեց արտադրել ճշմարտանման աղանդավորներ, մարդասպաններ, խաղամոլներ, անաստվածներ, միասեռականներ, ահաբեկիչներ, համակարգչամոլներ, անբարոյականներ, ստեղծեց եւ հորինեց զանգվածային ոչնչացման զենքեր, հրահրեց մարդակործան պատերազմներ…

Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ՝ հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները և դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ: