#30 (997) 1.08.2013 – 7.08.2013
Հուլիսի 27-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ազգային բանակի մարտունակության է՛լ ավելի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ հուլիսի 23-ին և 24-ին աշխատանքային շրջայց կատարեց բանակային զորամիավորումների ենթակա մի շարք զորամասեր:
Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:
Փոխգնդապետ Վիկտոր Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի շտաբի պետն է: Ծնվել է Գորիսում: 1988թ. դպրոցն ավարտելուց հետո, երբ սկիզբ էր առել Արցախյան շարժումը, նախապես որոշած լինելով, որ զինվորական է դառնալու, հաջողությամբ հանձնեց քննությունները և ընդունվեց ՌԴ բարձրագույն զինվորական ուսումնարանի հակաօդային պաշտպանության բաժին։ Երբ 1992թ. ավարտեց ուսումը, Հայաստանն արդեն անկախ երկիր էր, հայ ժողովուրդը կոնոնավոր բանակ էր ստեղծում, որպեսզի կարողանա պաշտպանել պայքարով ձեռք բերված իրավունքներն ու սատարի Արցախի ազատագրական պատերազմին:
ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ քննչական ծառայության անձնակազմի գիտամեթոդական և գիտագործնական գիտելիքները հարստացնելու, մասնագիտական հմտություններն ու կարողությունները կատարելագործելու, ինչպես նաև քրեագիտական ժամանակակից տեխնիկայի որոշ միջոցների ցուցադրման նպատակով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ ս.թ. հուլիսի 15-ից 26-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կազմակերպվեցին և անցկացվեցին «Հանցագործությունների բացահայտման և քննության քրեագիտական ժամանակակից միջոցները և մեթոդները» թեմայով դասընթացներ, որոնք վարում էր Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված առաջատար փորձագետների խումբը` խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Մալիկովի գլխավորությամբ:
Հայացքս իջեցնում եմ եկեղեցու վերձիգ պատերից, շուրջս եմ նայում. ամեն ինչ մաքուր է, խնամված, կոկիկ… Եկեղեցու բակում` գլխավոր մուտքի դիմաց, զովասուն ստվերում պատսպարված, երեխաներ են վազվզում, աղմկում: Մտածում եմ` բնակելի տներով շրջապատված այս եկեղեցին, մանավանդ մարդաշատ ու խիտ բնակեցված այս թաղամասում, թերեւս աղոթողի պակաս չի ունենա… Երբ մտորումս բարձրաձայն եմ արտաբերում, տեր հայրը բազմանշանակ լռում է… Տեր հոր լռությունը ավելի ուշ ինձ այսպես կմեկնաբանի եկեղեցու բակի նստարանին նստած ծերունին. «Ժամերգություններին շատ քիչ մարդ է մասնակցում` մեկ-երկու հոգի… Մարդիկ նախընտրում են փողոցում հենց այնպես պարապ կանգնել, զրուցել, քան եկեղեցի մտնել…
Վերջերս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ նկատելի է մի էական շեշտադրում, այն է` ցեղասպան երկիրը` Թուրքիան, բացի իր ոճիրն ընդունելուց, պետք է փոխհատուցի դրա հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասը: Այս տարվա ապրիլի 24-ին այդպիսի բացահայտ պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները: