#31 (998) 8.08.2013 – 14.08.2013
1920 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունները ստվեր գցեցին 1905-1906 եւ 1918 թվականների ընդհարումների վրա: Ասկերանի, Շուշիի, Ստեփանակերտի, Դիզակի ճակատներում բորբոքված մարտերում հայերը կենաց-մահու պայքար էին մղում թշնամու դեմ: Ասկերանի պաշտպանությունը հանձնարարված էր ազգային ազատագրական պայքարի հին մարտիկ Միքայել Բադալքյոխյանին (Դալի Ղազար), որի հրամանատարության տակ կային Խաչեն եւ Քյաթուկ գյուղերի 250 զինվորներ:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Արարումների սիմֆոնիա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունները:
Նախշուն Ներսիսյանի հետ զրուցելիս արդեն որոշ չափով ծանոթ էի Ներսիսյանների պատմությանը, սակայն ծանոթությունը այս ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ մի նոր պատմություն է, մի նոր բացահայտում` կապված մեր երկրին ու բնօրրանին, մեր դարավոր պատմության ներկային ու անցյալին: Եվ նորից ու նոր հասկանում ես, որ երկրի, ժողովրդի պատմությունը բաղկացած է այնտեղ ապրող մարդկանց, ընտանիքների մաքուր, ճշմարիտ ապրած կյանքերից…
Վահանակի վրա /խոսքը պահակապետի ղեկավարման սեղանին է վերաբերում/, ապակու տակ, դրվում է պահակակետի տեղեկագրի (ամփոփագրի) լրացման նմուշը, պահակային ծառայության պաշտոնատար անձանց աշխատանքի կանոնակարգը, զորամասի պաշտոնատար անձանց պահակային ծառայության ստուգման գրաֆիկը, անվանականչերի աղյուսակը, խոսակցական (բանակցային) աղյուսակները: Լուսավորման պահեստային աղբյուրները (լցավորված նավթավառներ (լամպեր), մոմեր ու լուցկի), տեղադրվում են պահակատան յուրաքանչյուր սենյակում` հատակից 170 սմ բարձրությամբ պատերին ամրացված:
Շատ կարևոր է տեղեկատվական և քարոզչական անխափան աշխատանքի կազմակերպումը: Մեր զինվորները պետք է իմանան և ճիշտ գնահատեն աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ, գեղարվեստական գրականության ընթերցումներ, ներկայացնում ենք Հայ Առաքելական Եկեղեցու անցած ճանապարհը, առանձնահատուկ կերպով ներկայացնում ենք Գարեգին Նժդեհին: Աշխատանքներում ընդգրկված են զորամասի` մասնագիտությանբ դերասան զինվորները:
Որոշ փորձագետների կարծիքով, պետության և ցանցային կառույցների դիմակայությունն անխուսափելիորեն ավարտվելու է պետության «պարտությամբ»` պետությունը որպես հաստատություն վերանալու է և փոխարինվելու է ցանցային կառույցներով: Մասնավորապես՝ նման համոզման է հանգել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այս հարցի շուրջ իր տեսակետը հիմնավորել է 2008թ. գրված «Պետության վախճանը» գիտական հոդվածում: