Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (999) 15.08.2013 – 21.08.2013

ԲԱՐԻ ԲԱՆԱԿ

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ամփոփում է այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի բնորոշմամբ` բանակում տարվող դաստիարակչական աշխատանքը, որքան էլ արդյունավետ լինի, բավարար չէ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։

Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու Մարտական ծառայության մեդալի արժանացած ժամկետային զինծառայող, շարքային Ազնաուր Վեհարի Առաքելյանի պարգևը Ստեփանավանի քաղաքապետարանում հանդիսավոր պայմաններում նրա ծնողներին հանձնեց տարածաշրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը։

ԱՏՈՄԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ. Ո՞ՒԺ, ԹԵ՞ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ...

Օգոստոսի 6-ը «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի կանխարգելման համար» միջազգային շարժման գործադիր կոմիտեի որոշմամբ նշվում է որպես «Աշխարհի բժիշկները խաղաղության համար» միջազգային օր: Ռմբահարումից 10 տարի անց՝ 1955թ. օգոստոսի 6-ին, Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի արգելման առաջին միջազգային կոնֆերանսը, իսկ 1985թ. Խաղաղ օվկիանոսի հարավային մասը հայտարարվեց ոչ միջուկային գոտի (Ռարոտոնգի պայմանագիր):

ՀՈՂԻ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐԸ

Պետք է գոհունակությամբ նշել, որ չի լինում մի ամիս, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը չկազմակերպի որևէ հայրենասիրական միջոցառում` լինի այց սահմանամերձ զորամասեր, որտեղ վետերանները հերթափոխի են կանգնում զինվորների կողքին, թե այց սոցիալապես անապահով իրենց մարտական ընկերներին: Լինում են ամիսներ, երբ այդպիսի միջոցառումների թիվն անցնում է երեքից:

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՔԱՐՔԱՐՈՏ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ...»

Լիճք գյուղի համայնքապետ, Արցախյան ազատամարտի մասնակից ԳՆԵԼ ԳԱՌՆԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ծնվել է Մարտունու շրջանի Լիճք գյուղում, 1959թ. հունիսի 26-ին: 1988թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կազմավորել են գյուղի կամավորական ջոկատը:

ՄԱՀԻՑ ՎԱԽԵՆԱԼԸ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է

Ազատամարտիկ Վրեժ Գասպարյանը Արցախյան պատերազմին մասնակցել է սահմանային ընդհարումների առաջին օրվանից։ Մարտնչել է Երասխավանում, Իջևանում, Գետաշենում, Շահումյանում, մասնակցել է Շուշիի ազատագրությանն ու Մարտակերտի, Սարսանգի, Հորադիզի ինքնապաշտպանության համար մղվող մարտերին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ» և Շուշիի ազատագրության համար մեդալներով։

ԵԶՆԱԳՈՄԵՐ-ՂԱՐԱՔԵՇԻՇ

Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվում եմ 1996 թվականից և այս տարիների ընթացքում հաջողվել է հայտնաբերել 5 հնամենի՝ անտիկ և միջնադարյան ամրոցների ավերակներ, դամբարաններ, բնակատեղիներ, խաչքարեր, արձանագիր քարարձաններ, որոնց շարքերը տարեցտարի ավելանում են, ինչը լավագույնս վկայում է, որ պատմական Աղահեճքը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը, հազարամյակներ ի վեր եղել է բազմամարդ, մշակութային երկիր, և այստեղ ապրել ու արարել են մեր նախնիները: