#33 (1000) 22.08.2013 – 28.08.2013
Մի քանի շաբաթ առաջ բանակում ծառայելու հերթը հասավ նաև իմ առաջնեկ որդուն` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արբակ Զաքարյանին: Արարատի զինկոմիսարիատում հավաքվածներս ծափողջույնների ներքո ճանապարհեցինք նորակոչիկներին: Այնպիսի տպավորություն էր, թե նրանք դարձել են չեմպիոնության հավակնորդներ, ու հավաքվածներիցս ամեն մեկն այդ պահին հաղթանակի քաջալերանքով հարթակ է ուղարկում իր որդուն:
«Բանակն է ապահովելու հանրապետության անվտանգությունը, վճռելու պատերազմի ելքը, կերտելու հայոց հաղթարշավը եւ որոշելու խաղաղության օրը»:
«Հայի սրտում երկիրը, հայրենիքը միայն անուշ յիշատակ չէ` այլ արիւնի հետ շրջող մի ոգեղենութիւն, առանց որի` աշխատանք, հարստութիւն, դիրք եւ փառք դառնում են անիմաստ: Ամէն անգամ, որ ես հեռուներում մի քիչ կեանք եմ վայելում, մի յաջողութիւն եմ ձեռք բերում, ինչպէս ասեմ, ինձ էնպես է թւում, որ մի բանով զրկում եմ, վիրաւորում մէջս ապրող էդ երկրի ոգին»: