Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1001) 29.08.2013 – 4.09.2013

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Միջազգային ռազմական համագործակցությունը պաշտպանական քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկն է: Այդ ոլորտի բազմակողմ և երկկողմ հարթություններում պաշտպանության նախարարությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ: Առաջինը ՀՀ պաշտպանական համակարգի զարգացումն է` միջազգային առաջավոր փորձի ներդրմամբ՝ համակողմանի բարեփոխումների միջոցով այդ համակարգի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը, իսկ երկրորդը միջազգային ներգրավումն է` ՀՀ անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների ստեղծումը և ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ԿՐԵԼՈՒ»

Հանրապետությունում անվտանգության և ռազմավարական նշանակության տեսանկյունից թիվ մեկ առաջադրանքը` զորակոչը, ավարտվեց, նորակոչիկների երդմնակալության արարողությունները` նույնպես։ Այսօր կարելի է արձանագրել մի կարևոր հանգամանք, որն ըստ իս դրական ազդեցություն է ունենում զորակոչի բարեհաջող ընթացքի վրա։

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

Փոխգնդապետ Գոռ Ուլիխանյանի մոտոհրաձգային գումարտակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական բրիգադի հիմնական ստորաբաժանումն է: Այն համալրվում է առավել բանիմաց, որևէ առողջական խնդիր չունեցող, պարապմունքների ծանրաբեռնվածությանը դիմացող զինվորներով: Գումարտակն ուղիղ մեկ տարի առաջ մասնակցեց մեր երկրում անցկացված ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և հաջողությամբ կատարեց մարտական խնդիրները:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ...

Օգոստոսի 15-ի երեկոն Եռաբլուր պանթեոնում կրկին յուրահատուկ տոնական էր: Ո՛չ, սիրելի՛ ընթերցող, խոսքիս մեջ շփոթմունք չփնտրես: Հենց այդպես, տոնական է այդ օրը յուրաքանչյուր Մահապարտ ազատամարտիկի համար, քանզի 1992 թվականի օգոստոսյան այդ երեկոն հայոց նորագույն պատմության ոսկե էջերից մեկը գրեց: Սպարապետը կոչ էր անում դուրս գալ մահվան դեմ հանդիման և թեկուզ զոհվելով` հաղթել…

Ապրում էին` «որսալով» սահմաններում պայթող արկերի պայթյուն ու կրակոց: Հետո մարդիկ քնած կամ արթուն լսում էին մի կարճ կրակահերթ, ու էլ ոչ ոք նրանց չէր տեսնում: Հրաժեշտի համազարկից հետո բոլորն արդեն գիտեին` խենթերը դուրս են եկել կռվի` Երասխ, Նոյեմբերյան, Արցախ… Իսկ ամեն անգամ տուն դառնալիս կարոտած համբուրում էին հանդիպածին` քուր ջան, մեր ջան, ախպեր ջան, տղա ջան…

ԲԱՆԱԿԸ` ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հազվադեպ է պատահում, որ զինվորական կոմիսարիատից խնդրանք-առաջարկով դիմեն թերթի խմբագրություն: Այս անգամ հենց այդպես էլ եղավ: Երբ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող հարազատ եղբայրներ՝ Վայոց Ձորի Զառիթափ գյուղում ծնված Սամսոն, Լեւոն եւ Տարոն Հովհաննիսյանները զորացրվեցին, մենք էլ ծանուցում ստացանք եւ առաջարկ` հանրությանը ներկայացնելու ծառայության ընթացքում աչքի ընկած երիտասարդներին:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ԱՐՑԱԽԻ ՋՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բողոքի նամակ ուղարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նամակում նա տեղեկացնում է, որ Հայաստանը Արցախում ստեղծում է նոր բնակավայրեր, վերականգնում է օդանավակայանը և ենթակառուցվածքները, փոխում աշխարհագրական անվանումները, մտադիր է Կուբաթլուի շրջանում կառուցել 150 տուն, ինչպես նաև Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: