Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1001) 29.08.2013 – 4.09.2013

ԱՄԱՌԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ

Ամռանը, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:

ԻՍԱԿՈՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ՀԱՅԸ

Հայ զորահրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված իրապատում լեգենդները: Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթյան և Սևծովյան նավատորմերի կազմավորման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաև գրող էր, գիտնական, քաղաքացի ու իր կյանքով դարձավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մի պայծառ դրսևորում:

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

1961թ. մարտի 4-ին խորհրդային փորձնական «A» համալիրի «B-1000» հրթիռը Սարի-Շահան հրաձգարանում փորձարկման ժամանակ 25 կմ բարձրության վրա խոցեց «Հ-12» բալիստիկ հրթիռի մարտագլխիկը: ԽՍՀՄ-ը ցնծության մեջ էր: Իհարկե, մինչ օրս քչերը գիտեն, որ այդ ժամանակ գերհզոր տերությունները մի կողմից զարգացնում էին հրթիռային հարձակողական միջոցները, մյուս կողմից փորձում էին գտնել հրթիռային «հակաթույն»:

ԵՐԲ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎՈՒՄ ՇԱՀԸ...

Թեև Լիբիայի արևելյան մասի հազարավոր բնակիչները ցույցեր էին անում, սակայն շարունակում էին օգտագործել իրենց երկու նախկին առաջնորդների պատկերով թղթադրամները: Մեկին նրանք ատում էին, իսկ մյուսին` սիրում: 1 դինարանոցից մեզ է նայում երիտասարդ Մուամմար Քադդաֆին, իսկ 10-անոցից` հակագաղութային դիմադրության առաջնորդ Օմար ալ-Մուխտարը:

ԷԿԶՈԿՄԱԽՔ

«Ապագայի զինվոր» ամերիկյան ծրագիրը դեռևս համարվում է փոքր-ինչ ֆուտուրիստական, քանի որ նրանում պետք է օգտագործվեն տեխնոլոգիաներ, որոնք դեռևս պրակտիկ կիրառում չեն ունեցել: «Ապագայի զինվոր» ծրագիրն իր մեջ ներառում է զինվորի նոր հագուստ` «էկզոկմախք» անվանումով, որը համալրված կլինի նանո տեխնոլոգիաներով և իր մեջ կներառի նոր մակարդակի զրահաբաճկոն: