#35 (1002) 5.09.2013 – 11.09.2013
Սիրելի՛ զինվոր, նախորդ հոդվածում քեզ հետ խոսեցի քրիստոնեական սիրո մասին, այժմ ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական խոնարհության մասին, որի իմացությունն ու գործադրումը ևս շատ անհրաժեշտ է ծառայությանդ ընթացքում: Նախ՝ արի միասին հասկանանք, թե ո՞րն է խոնարհությունը: Ահա թե ինչ է ասում Եկեղեցու նշանավոր հայրերից Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին կատարյալ խոնարհության մասին. «Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելությունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել՝ դրանք շտկելու համար, որով է՛լ առավել է արժանանում Աստծո շնորհներին»:
Ամռանը, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:
Հուլիսի 3-ի հեղաշրջման արդյունքում՝ զինվորականները Եգիպտոսում իրենց ձեռքը վերցրին երկրի իշխանությունը` ձերբակալելով նախագահ Մուրսիին: Նրան մեղադրեցին «Մուսուլման եղբայրներին» գործողությունների չափազանց մեծ ազատություն տալու և հիվանդ տնտեսության համար կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումները տապալելու համար: Մի քանի շաբաթ անց սկսվեցին «Մուսուլման եղբայրների» պատասխան գործողությունները` հատկապես բեկումնային եղան օգոստոսի 14-ի դեպքերը, երբ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Մուրսիի կողմնակիցներին ցրելու արդյունքում Կահիրեում և այլ քաղաքներում սպանվեց, ավելի քան 600 մարդ, վիրավորվեց ավելի քան 4200-ը, իսկ իսլամիստները նշանավորեցին իրենց մտադրությունները՝ ուղղափառ ղպտիական եկեղեցիները ավերելով և հրկիզելով:
Փաստն այն է, որ, բացի մեկ դեպքից, իրաքյան հրթիռները ոչ մի լուրջ ավերածություն չեն հասցրել հակառակորդ կողմին, որը նշանակում է երկու բան. կա՛մ ամերիկյան ԶՀՀ-ներն արդյունավետ էին գործում, կա՛մ իրաքյան հրթիռներն անհուսալի էին, և հաճախ դրանք խոցելու համար հրթիռներ չէին արձակվում: Ամեն դեպքում՝ խոսել ամերիկյան համալիրի ցածր արդյունավետության մասին՝ անհիմն է:
Այնուամենայնիվ, առաջին հրթիռային մենամարտը համալիրի մեջ միեւնույն ժամանակ ե՛ւ որոշակի թերություններ ի հայտ բերեց, ե՛ւ շատ հետաքրքիր առանձնահատկություններ: Դրանցից մեկն էլ այն էր, որ մեծ արագությունների պայմաններում նույնիսկ 90 կգ-անոց մարտական մասի պայթյունը կարող է լուրջ վնաս չպատճառել մյուս հրթիռին:
Իսրայելի զինված ուժերը նախաձեռնում են հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի զարգացումը։ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով տեղի ռազմական ռադիոյին, գրում է, որ էշելոնային համակարգում համատեղ գործադրվելու են ՀՕՊ ու ՀՀՊ հեռահար ազդեցության «Պատրիոտ», միջին հեռահարության «Էրոու» և ականանետների ականներ ու չկառավարվող փոքր հրթիռներ, կարճ տարածության վրա որսալու համար նախատեսված «Երկաթե գմբեթ» համակարգեր։
Բելառուսի զինված ուժերը դադարեցրել են Սու-27 կործանիչների շահագործումը, սակայն ինքնաթիռները դեռևս գտնվում են սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։
Ավելի վաղ Բելառուսը սպառազինությունից հանել է Սու-24, իսկ այժմ բելառուսական ավիացիայում շահագործվում են Սու-25 և ՄիԳ-29, ինչպես նաև Իլ-76 և ԱՆ-26 բեռնատար ինքնաթիռները։
Ռուսաստանի և Բելառուսի Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։ Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։
«Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատարին նշանակում են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները` համատեղ համաձայնությամբ»,-հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը։