#38 (1005) 26.09.2013 – 2.10.2013
Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ:
Սեպտեմբերի 21-ն է, ես ու լուսանկարիչ Արեգը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ենք, եկել ենք լուսաբանելու Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումը:
-Տասի չորսը՝ ազատամարտիկ Աշոտ Չախոյանի անվան դասարանը, մեծ հայրենասերի անունը կրելու պատիվը հանձնում է հինգի մեկին:-Բացատրում է դպրոցի տնօրենը: -Որոշեցինք այսպես նշանավորել 2013թ. սեպտեմբերի 21-ը: Անկախությունը արժեւորվում է իր խորհրդանիշներով, այն հերոսներով, որոնք անկախության ավետաբերներն ու պահապաններն են: Աշոտ Չախոյանը նրանցից մեկն է: Մենք հպարտանում ենք, որ Արցախի ազատագրության համար իր կյանքը զոհաբերած քաջորդին մեր դպրոցի սանն է եղել, եւ փորձում ենք նրա օրինակը ամրագրել դպրոցի բարոյական ավանդույթների ենթատեքստում ու դարձնել չափանիշ բարձրացող սերնդի համար:
365 օր առանց նրա, ամբողջ մեկ տարի… Օրեր, ժամեր, վայրկյաններ։ Մոր աչքերը ժամացույց, իսկ արցունքները՝ վայրկյանացույց։
Դաժան է, շատ դաժան է պատանի հասակում լինել ճակատագրի զոհը։ Եկեք այսօր էլ հիշենք նրան, խոսենք նրա մասին։ Ապրում են մտքերը նրա։ Ախր մարմինը նրա միայն երկինք տենչաց։ Մտքերը նրա չծերացան, և արդեն մեկ տարի է՝ ննջում են։ Բայց դրանք դուրս կգան լույս աշխարհ և հասանելի կլինեն։ Հազար բառ կար մտքերում, հազար երազանք սրտի խորքում, հազար մի համբույր, հազար ծրագիր ու նպատակ, որ մնացին մտքի ծալքերում։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին գնդապետ Արտակ Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ միջոցառում, որը կարելի է բնորոշել տոնական, հանդիսավոր, սպասված և շատ կարևոր: 21 տարի առաջ այս նույն վայրում տեղակայված դեսանտագրոհային գնդի զինվորները, որոնք հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներն էին, անվարան մեկնեցին ռազմի դաշտ և պաշտպանեցին հող հայրենին: Եղան զոհեր, որոնց մասին բանավոր փոխանցվեցին հերոսական պատմություններ: Անցել է 21 տարի, և տղաների մասին պատմությունները, հիշողությունները մի նոր սկիզբ դարձան ինչպես տղաների, այնպես էլ նրանց ծնողների, հարազատների, հատկապես՝ մայրերի համար, որոնք սրտի ցավով երկար տարիներ սպասել էին մեծարանքի այն խոսքերին, որոնք ասվեցին իրենց որդիների հասցեին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի պետ, գնդապետ Ս. Խաչատրյանի հետ շրջում ենք «Եռաբլուրի» տարածքում: Ընդհանուր տարածքն կազմում է 29 հեկտար, որից 8 հեկտարը անտառապատ է, կանաչապատ ու ծաղիկներով եզրապատված իր ճեմուղի ճանապարհներով: Նախկինում այստեղ անտառապատ երեք բլուրներ են եղել: Երևանցիները հանգստի և տոնական օրերին բարձրացել են այստեղ:
«Հայ զինվոր» թերթը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության ջերմ խոսքերը:
Հերթական նամակը մեզ տարավ Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալ:Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել վիրաբույժ, բուժծառայության կապիտան Էմիլ Բաբաջանյանի մասին: