#38 (1005) 26.09.2013 – 2.10.2013
Քրիստոնեական ժայռարմատ հավատքով ու մեր ժողովրդի տառապանքի, նեղության ու չարչարալից կյանքի երկունքով նվիրականացած ու երկնված հայ գիրքը կազմում է մեր ժողովրդի գոյության գլխավորագույն կռվաններից մեկը: Հայ գիրքը մեր ժողովրդի տառապալից կյանքի վկայարանն է, հոգեկան աշխարհը հայ մարդու, հայ գիրքը… աստվածաբույր ճշմարտությունների շտեմարան, հայի հանճարեղ մտքի ստեղծագործության արդյունք, գիտության ու լույսի փարոս, տիեզերքի Արարչի փառաբանանքի կոթող, հայ մտքի և հոգու փիլիսոփայական ճախրանքի վերնատուն, հայկազյան որդոց հաղորդության սկիհ, ոսկեդարի մեր ոսկեղենիկ լեզվի ու լուսասփյուռ հավատքի գանձարան, հայոց քաջաց-քաջերի կյանքի դրվատիք, հայկյան ցեղի զավակաց հավերժության գրավական, հայ ինքնուրույնության արթուն պահակ, Թորգոմյան ազգի զավակների կենսապարգև հաց ու… կարելի է դեռևս շարունակել մեր մտածումների թելը՝ հասնելու համար ներկային, այսօրվան, երբ մենք, իբրև աշակերտներ, Սահակ-Մեսրոպյան անմահանուն զույգի սիրով վառված ու քրիստոնեական հավատքով զորացած՝ ուզում ենք մի պահ հաղորդակից դառնալ մեր հայրերի տառապալից կյանքին և հաղորդվել նրանց իրագործած կոթողային գործերով:
Բեռլին տանող գնացքում դեմ դիմաց երկու թուրք՝ մի փաշա ու դեռատի ուսանող նստեցին, որոնց թեւի տակ լրագրերի ստվար տրցակ կար։ Թերթում էին, ողբում.
– Անիծվեն հայերը, Սայիդ Հալիմի գլուխն էլ կերան…
– Չեմ հասկանում, եվրոպական օրինապահությունն այդքան անզո՞ր է…
– Ինչո՞ւ է անզոր, հայերի կողմն է, Թալեաթ փաշային սպանողին դատարանի դահլիճից ազատ չարձակեցի՞ն։
– Մերոնք էին մեղավոր, 1915-ին ոչ մեկին ողջ չպիտի թողնեին։
Հայրենասիրությունը հայրենիքի գեղեցկությունները բարձրաձայն գովերգելն ու քեֆի սեղանների շուրջ հայրենիքի համար «կուրծք ծեծելը» չէ, հայրենասիրությունը յուրաքանչյուրի առօրյա տքնանքն ու նվիրված աշխատանքն է, ահա այս համոզմանն է «Patriotic Armenian Music – «Հայկական հայրենասիրական երգեր» ֆեյսբուքյան էջի հիմնադիր և ղեկավար Տիգրան Բարսեղյանը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է հայրենիքը, որտե՞ղ փնտրել հայրենասերին, ինչպիսի՞ սերունդ է մեծանում և արժանի՞ է արդյոք իր նախնիների թողած ավանդներին ու ավանդույթներին: Հենց այս և նման հարցերի պատասխաններին է հետամուտ Գարիկ Ավետիսյանի պատրաստած հարցազրույցը:
Արցախ աշխարհի Մյուրիշեն գյուղի հերոսական օրերից մեկն էր: Գարունը նոր էր վերջացել ու իր շունչն էլ ամբողջովին տարել էր իր հետ: Անասելի շոգ էր, տոթ: Ճիշտ է՝ գարնան շունչը չէր զգացվում, սակայն ամենուր` սարալանջերին, ձորերի շուրթերին, ժայռերին ու քերծերին, գեղեցիկ զգեստներ էր հագցրել տարբեր ծառատեսակների ու թփերի: Մայր բնությունը գեղեցիկ զուգվել էր և ասում էր` ապրի՛ր: Եվ բնության այդ գեղեցկությանը եթե ավելացնենք ծննդավայրի հուշերն ու քաղցրությունները, ապա կյանքը է՛լ ավելի կքաղցրանա: Ու հիմա ամեն օր թշնամին հարձակվում է, որ գյուղը ամայացնի: Եվ գյուղի տղաները կռվում են առյուծաբար:
-Լուսինես այդ օրերին 14 տարեկան էր: «Զորական» համույթի առաջին կատարողներից էր: Վ. Սարգսյանը շատ էր սիրում աղջկաս և հանդիպելիս ասում էր.
-Արա՛մ ջան, դու քո չորս երեխաներով զբաղվիր, Լուսինեն իմ աղջիկն է,-(ասեմ, որ Արամ Գալստյանը հինգ երեխաների հայր է: Ամենափոքրը տղան է` Խորենը, որը այժմ «Զորական» համույթի կատարողներից է):
Գիտակից եւ հպարտ, ազատ եւ վճռական. այսպես է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի ուսումնական և գիտական գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը բնութագրում այս տարի ինստիտուտ ընդունված աղջիկ-կուրսանտներին` Անի Ժամհարյանին, Տաթեւիկ Ռոստոմյանին եւ Էմմա Խաչատրյանին:
Այս տարի առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն, եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ու հնարավորության էր ընձեռվել նաեւ աղջիկներին: Դավիթ Ալեքսանյանը նշեց, որ ցանկացողները շատ էին, բայց խիստ ընտրություն են կատարել. «Աղջիկները ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեզ մոտ կմասնակցեն մեկամյա սպայական դասընթացների, կապավորի որակավորում կստանան եւ կծառայեն զինված ուժերում: Աղջիկների առաջադիմությունը գոհացնող է, նրանք կարգապահ են եւ աշխատասեր»:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում:
Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր` «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը: