#42 (1009) 24.10.2013 – 30.10.2013
«Ահա քանի տարի Սարդարապատի հերոսամարտի օրը մենք ազգովին նշում ենք և մեր ազգային ու պետական կարևորագույն տոներից մեկը համարում, բայց այդ հաղթանակը կռած զինվորների և հասարակ շինականների աճյունները դեռ սփռված են մինչև Ապարան ձգվող ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ասել է թե` անհայտ են նրանց գերեզմանները, նրանց անունները…»,- բարձրաձայնում է զինղեկն ու երեկվա ազատամարտիկը:
Էնվերը պատմություն լավ գիտեր, հեռագրեց, որ իրեն անպայման Թերմեզում դիմավորեն։ Կուրբաշիներին, ջադիդներին, սրերը մերկացրած, պատվո տողանի կանգնած ավարառու ավազակախմբերի մյուս հրոսակապետներին արեւելյան ծիսակարգով ողջունելուց հետո մատնացույց արեց հին ռազմական ճանապարհը, ասաց.
-Այս նույն ոլորաններով Ալեքսանդր Մակեդոնացին է անցել` պարտվել, գնացել է, Չինգիզ, Թեմուր խաներն են անցել` պարտվել, գնացել են։ Ես եկել եմ, որ հաղթեմ ու մնամ։ Թշնամի բանակի հրամանատարն ո՞վ է։
-Յաղուբ Տյուրյան։ Ժողովուրդը նրան սիրում, այդպես է կոչում։
Իմ ղեկավարությամբ կապի հանգույցներ են ստեղծվել պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում, դրանք ապահովվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Վանաձորի և Արտաշատի կապի գումարտակների միջոցներով ստեղծվել են ռադիոռելեային, տրոպոսֆերային կայաններ: Հայաստանի շրջափակման պայմաններում, ՌԴ ցամաքային զորքերի կապի վարչության պետ Է.Օստրովսկու աջակցությամբ, Վրաստանի տարածքով վերականգնվել է Ռուսաստանի հետ կապը:
Գնդապետ Իվան Ղուկասի Ղուկասովը ծնվել է 1933 թ. օգոստոսի 18-ին, Բաքու քաղաքում: Նրա ծնողներն արմատներով Գորիսի Հարջիս (Յարջի) գյուղից են: 1924 թ. հայրը` Ղուկասը, աշխատանք փնտրելով մեկնել է Բաքու, որտեղ անցել է աշխատանքի՝ որպես նավթահորի վերանորոգման բանվոր, այնուհետև` վարպետ: Մայրը` Փառանձեմը, եղել է ընտանեկան օջախի ջերմության պահողը, ծնել, մեծացրել ու դաստիարակել է երեք տղայի (Արկադիա, Անուշավան, Իվան) և մեկ աղջկա (Նուրվարդ): 1952 թ. Իվանը ավարտել է Բաքվի 166-րդ միջն. դպրոցը և ընդունվել Խարկովի հրամանատարատանկային գվարդիական ուսումնարանը: Ավարտել է 1935թ. և իր իսկ ընտրությամբ (որպես բարձր առաջադիմությամբ շրջանավարտ) նշանակվել է սպայական ծառայության Անդրկովկասյան զինօկրուգի 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տանկային գնդում (Նախիջևանում)` զբաղեցնելով դասակի հրամանատարի պաշտոնը: Գործող պահանջների համաձայն` լավագույն արդյունքների հասնելու շնորհիվ, 1958 թ.-ին ընդունվել է Զրահատանկային զորքերի ակադեմիա, որն ավարտել է 1963 թ. և նշանակվել տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Բելոռուսական զինօկրուգում, ք. Բորիսով:
Վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանը (1921-2003) Հայրենականի մեծ պատերազմի մասնակից է, եղել է Թամանյան 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի կապավոր: Պարգևատրվել է «Կարմիր աստղի», «Լենինի» շքանշաններով, «Փառքի 3-րդ աստիճանի», «Արիության համար», «Մարտական գործողությունների համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում» մեդալներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում արվեստագետի հուշագրությունները, որոնք սիրով խմբագրությանն է տրամադրել նրա թոռը:
Արայիկ Մինասյանի նախնիները գաղթել են Խոյից և բնակություն հաստատել Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղում: Այնուհետև տեղափոխվել են Չեչնիա, որտեղ էլ Գրոզնի քաղաքում 1980թ. ծնվել է Արայիկը: Սուրեն հայրն ու Նինա մայրը այդպես էլ չհամակերպվեցին օտարությանն ու անսովոր միջավայրին: Նաև տանջում էր կարոտը, կանչում էին ծննդավայրը, Ազատ գյուղում մնացած հարազատների և նախնիների շիրիմները:
Հրամանատար Արայիկ Մելիքյանի գլխավերևում Զորավար Անդրանիկի մեծադիր լուսանկարն է: Արայի սերը Զորավարի հանդեպ հասնում է պաշտամունքի: Դա փոխանցվել է նախնիներից, ծնողներից` Ելենա մայրիկից և Հովհաննես հայրիկից: Մայրը սերում է Բասենից գաղթած ծնողներից, իսկ հայրը` Մուշից: Նախնիներն այն գաղթականների շարքում էին, որոնց Զորավարը փրկեց ու իր կամավորականների հերոսական մաքառումներով հասցրեց Արաքսի այս ափը: