#43 (1010) 31.10.2013 – 6.10.2013
Երիտասարդ սպաներից ոմանք մի քանի տարի ծառայելուց հետո երկընտրանքի պահեր են ունենում` արդյոք ճի՞շտ են ընտրել մասնագիտությունը: Սովորաբար նման մտորումների առիթ են դառնում ինչպես ծառայության, այնպես էլ կենցաղի հետ կապված անսպասելի դժվարությունները: Երբեմն էլ սպային թևաթափ է անում որոշ ծառայակիցների` զինվորականին անհարիր պահվածքը: Նման դեպքերի համար առաջարկում ենք մի կարճ ինքնավերլուծություն:
Հետախուզությունը բարդ ու դժվարին, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր մասնագիտություն է: Այն ինչ նպատակ էլ հետապնդի` քաղաքական, տնտեսական, թե ռազմական, հետախույզից պահանջում է հարուստ գիտելիքներ, մասնագիտական պատրաստվածություն, վերլուծական կարողություն, հնարամտություն, բարոյակամային և ֆիզիկական բարձր որակներ, նպատակասլացություն ու, բնականաբար, անսահման հայրենասիրություն:
Բանակով եմ ապրում, իմ օրը բացվում եւ մթնում է բանակի հետ: Ես շարունակում եմ զինվորական համազգեստ կրել, շարունակում եմ ծառայել երկրիս:
Իմ ընտանիքով եմ ապրում, որդիս զինվորական է, թոռնիկս՝ Իշխանը (Հայրենական պատերազմում զոհված եղբորս անունն եմ դրել) շարունակելու է հերթափոխը: Այսինքն՝ ես (իմ արյունը) դեռ երկար ժամանակ բանակի հետ եմ լինելու: Փառավորվում եմ, երբ նվիրում ու խանդավառություն եմ տեսնում զինվորականների երիտասարդ սերնդի մեջ: Երջանկանում եմ, երբ վաղվա հզոր բանակի, ասել է թե՝ պաշտպանված երկրի երաշխիքները կերտվում են այսօր, իմ աչքի առաջ:
Պապս վաղուց էր նպատակադրվել բարձրանալ մեր բիբլիական Արարատը, ու վերջապես նպատակն իրականություն դարձավ: Քրդերի ուղեկցությամբ բարձրացանք լեռը: Դժվար էր հաղթահարելը, բայց մենք առաջ էինք գնում: Հասանք գագաթին, մեզ հետ լեռ բարձրացող հայերը եռագույն դրոշ էին վերցրել, ու Արարատի սպիտակափառ գագաթին փողփողում էր հայոց եռագույնը… Արարատի վեհաշուք կատարից հայացք ես ձգում քո պատմական հայրենիքի վրա, ու սիրտդ ալեկոծվում է .. Բառերն անզոր են նկարագրելու ապրումներդ: Դա մի անբացատրելի զգացողություն էր… անհուն հրճվանքին, հպարտությանը խառնված էր նաեւ տխրություն, ցավ…
Իլհամ Ալիեւի վերընտրումից հետո տեղի ունեցան մի շարք հետաքրքիր զարգացումներ: Նախագահական ընտրությունների արդյունքները ԿԸՀ կողմից հայտարարելուց երկու օր անց Սահմանադրական դատարանը հաստատեց այն, եւ նույն օրն էլ Ադրբեջանի խորհրդարանում տեղի ունեցավ Իլհամ Ալիեւի երդմնակալությունը: Նման հապճեպությունը բավականին զավեշտալի էր: Ադրբեջանի ԿԸՀ-ն եւ ՍԴ-ն չէին հետազոտել ընդդիմադիրների բողոքները, որոնք պարտավոր էին քննարկել 14 օրվա ընթացքում: Երդմնակալության արարողությունը անցկացվեց առանց որեւէ արտասահմանյան դեսպանի, դիվանագետի կամ հյուրի մասնակցության, անգամ հեռուստացույցով չհեռարձակվեց:
Վաղուց արդեն աշխատանքային ու բարեկամական սերտ կապեր են հաստատված «Հայ զինվոր» պաշտոնաթերթի և այն տպարանի («Հենակետ») միջև, որտեղ ահա քսան տարի տպագրվում է մեր թերթը, և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հենց տպագրիչներն են մեր թերթի առաջին ընթերցողները: Այնպես որ` վաղուց արդեն սովորական է հնչում նրանց հարցը, բարև-Աստծու բարևից հետո` «Էհ, ի՞նչ լավ բան եք տպագրում այս համարում»:
Անվանի գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը հայ մշակույթի երախտավորներից էր, հեղինակը «Խոդեդան», «Ռանչպարների կանչը» վեպերի, որոնցով մեզ ժառանգեց հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, հայրենասիրական մեծ ոգին, չարի դեմ ժառանգած նրանց առասպելական կերպարը։ Այդ գրքերը հայ ոգու հանրագիտարան կարելի է համարել։ Եվ ճիշտ էր նրա կրտսեր գրչընկեր Մուշեղ Գալշոյանը. «Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր□նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»։ Բրաբիոն ծաղիկը, որ ազատ կյանքի, երջանկության խորհրդանիշն էր։