Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1010) 31.10.2013 – 6.10.2013

-Սահմանամերձ շեներում հիմա խաղաղ է, և մի պահ, երբ մտովի տեղափոխվում ես այն տարիները, երբ պատերազմ էր, մարդկային ճակատագրեր էին ընդհատվում արկի բեկորներից, գիշեր ու ցերեկ սուրացող գնդակներից, նորից ու նոր հպարտություն ես ապրում` տեսնելով այն տղաներին, ովքեր աներևակայելի հերոսությամբ պահեցին մեր տները, կարոտում ես այն տղաներին, ովքեր զոհվեցին զենքը ձեռքին, մայրերին, ովքեր զոհվեցին հացը թոնրի կողին խփելիս, այն երեխաներին, ովքեր գիրքը թևատակին տուն էին գալիս դպրոցից: Օլյան, որին Կոթի գյուղում բոլորը Օլիկ էին ասում, մահացավ պատերազմից հետո: Հիմա ննջում է գյուղի գերեզմանոցում` ծնողների` Ղազարի և Իսկուհու կողքին:

Գնդի զոհված զինվորների հիշատակի օրն էր: Եկել էին զոհված տղաների հարազատները, հայրերը, մայրերը:
Ճամբարակից Արման Ոսկանյանի ճերմակահեր Զեմֆիրա մայրիկը բարձրանալով ամբիոն` ասաց.
-Սիրելի՛ տղաներ, հարգարժան հյուրեր, չգիտեմ՝ ով ինչպես կպատկերացնի, թե ինչպես եմ սպասել այս օրվան: 21 տարի շարունակ ականջս ձենի է եղել, աչքս գրի… սպասել եմ, թե Նուբարաշենի զորամասից կկանչեն, հեռագիր կամ մի գրություն կգա: Սպասել եմ…
Հարգարժան գեներալներ, հրամանատարներ, ստարշիններ, կապիտաններ, սիրելի զինվոր-որդիներ, ձեր զոհված ընկերների հիշատակի համար ձեր ներկայությունն ամենակարևորն է: Ձեր մի նախադասությունը ծնողի համար մի հատորով կարևոր գիրք է: Այդպիսի նշանակություն ունի ձեր խոսքը ծնողի համար:

ԳՐԻՉԸ

Լուսնի եղջյուրից կասկածանք էր կաթում։ Այն աննկատելի գալիս, լցվում էր դիրքում կանգնած զինվորի սրտի մեջ եւ դառնում էր մտածմունք։ Զինվորը վաղուց էր հաղթահարել իր բոլոր վախերը, իր անփորձ գերզգուշությունը վաղուց էր թողել խրամատից անդին, բայց հիմա լուսնից կաթող կասկածանքը դառնում էր մտածմունք եւ ստիպում էր առավել ուշադիր լինել։ Խրամատից ներքեւ հողատնակն էր՝ ամուր, բետոնե պատերով, որտեղ ուրախ ու տաք գռգռում էր վառարանը։ Տղաները, կողքին նստած, խոսում են, ամուր ու գոց քնով աշխատում են հանգստանալ հերթափոխից ազատ իրենց երկու ժամի ամեն մի րոպեն։ Խոսում են, կատակում, մեկ-մեկ էլ կոշտ ու կոպիտ հայհոյում, բայց սրտի մեջ փափուկ ու տաք մլմլում է երազանքի մի կանթեղ։

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ԴԱՍ, ՈՐ ԵՐԿԱՐ ԿՀԻՇՎԻ

«Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր հերթական ռազմահայրենասիրական միջոցառումն անցկացրեց Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության երևանաբնակ երիտասարդները, Արցախյան պատերազմ անցած ազատամարտիկներ` կինոռեժիսորներ Սամվել Թադևոսյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը, Գուսան Հայկազունն ու «Հայկազունք» համույթը:

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները 2014 թ. Աֆղանստանից դուրս կբերեն իրենց զինված ուժերը: Այս առթիվ վերլուծաբանները փորձում են պատասխանել երկու հարցի. ա) ի՞նչ արդյունք տվեց 2001-2013 թթ. օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում, բ) այդ երկրում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ի՞նչ կկատարվի օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո: Ըստ առաջին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումների` վերլուծաբաններին կարելի է բաժանել լավատեսների և հոռետեսների:

ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ` ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ

Աֆղանստանից Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ԱԱՄՈՒ) զորախմբերի դուրսբերման ամենաակտիվ շրջանը (փորձագետների գնահատմամբ) արդեն սկսվել է (այս տարվա սեպտեմբերից) և շարունակվելու է մինչև 2014 թ. հոկտեմբերը: Որոշ վերլուծաբաններ այդ ռազմագործողությունն իրավացիորեն համարում են աննախադեպ` իր բարդությամբ և ծախսատարությամբ:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են նվազագույնի հասցնել օդային փոխադրումները, քանի որ դա ամենաթանկ տարբերակն է (5-7 անգամ ավելի թանկ, քան ծովով և 3-4 անգամ ավելի թանկ, քան երկաթուղով): Տնտեսումն օրախնդիր է, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դաշինքի անդամ մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամ է:

Էդվարդ Սնոուդենի կողմից տասնյակ հազարավոր հույժ գաղտնի փաստաթղթերի հափշտակումն ու հրապարակումը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հասցված ամենածանր հարվածն է արդի պատմության ողջ ժամանակահատվածում: Այդ մասին «The Times» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Բրիտանիայի կառավարության հետախուզական հարցերով առաջատար փորձագետ, կառավարական կապի (էլեկտրոնային հետախուզության) կենտրոնի նախկին ղեկավար սըր Դևիդ Օմանդը: