#44 (1011) 7.11.2013 – 13.11.2013
-Բարև Ալեքս։
-Բարև Ձեզ։ Կարելի է զինվորներ տեսնեմ, նոր զրուցենք։
-Կարելի է։
-Կարո՞ղ եմ տեսնել շեփորահարին, որը արթնացնում է ձեզ առավոտյան։
-Խմբագրությունում շեփորահար չկա, բայց զինվորներին կարող ես տեսնել։
(Ալեքսը բարևում է զինվորներին, հետաքրքրությամբ ուսումնասիրում նրանց համազգեստը, հետո մենք վերադառնում ենք աշխատասենյակ)։
«Հայկական Լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը նոյեմբերի 2-ին անցկացրեց լիագումար նիստ: Նիստի նպատակը երիտասարդական թևի նախագահ ընտրելն էր:
Կազմակերպության նախագահ Աղասի Կարապետյանը նշեց, որ նպատակդրվել են զարգացնելու երիտասարդական թևի ներուժը. «Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք սպառնում են մեր պետությանը, մենք որոշել ենք համալրել մեր շարքերը երիտասարդներով, քանի որ կարեւորում ենք երիտասարդության դերը պետականաշինության գործում: Մեր նպատակն է բարոյահոգեբանական առողջ նկարագրով սերունդներ դաստիարակել:
Չգիտեմ՝ որերորդ քաջորդուն ամփոփեցինք Եռաբլուրում, բայց գիտեմ՝ այս տղաների սուրբ մարմիները հզորացնում են հայոց հողը: Վերջին հրաժեշտն ենք տալիս մի հայորդու, որ Արցախյան գոյամարտի հենց սկզբից դարձավ ազատության զինվոր: Սարգիս Յարամակյանը՝ մեր սիրելի Սաքոն, հոկտեմբերի 27-ին փակեց աչքերը՝ դառնալով հավերժի ճամփորդ, մնալով մեր սրտերում միշտ հարազատ, միշտ արդարամիտ, միշտ բարի, միշտ հերոս:
Աշնանային կարճ օրն արդեն սկսել էր մթնել, երբ հանրապետական հավաքակայանից զինակոչիկներով լի գնացքը շարժվեց: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդունելության մրցույթից երեք անգամ դուրս մնալուց հետո գնում եմ բանակ: Տխուր եմ, իմ ընկերները, որոնք սովորելու ձգտում չունեին և ժամանակին մեկնեցին ծառայության, արդեն վերադառնալու են, իսկ ես նոր եմ գնում: Գնում եմ, որովհետև իմ երկրի քաղաքացին եմ, հիվանդ չեմ, ու որքան էլ մեծ լինի սովորելու ձգտումս, կրկին տարկետում վերցնելու, չգնալու ոչ մի հնարավորություն չունեմ:
Նոյեմբերի 1-ին «Ջավախք» հայրենակցական միությունում տեղի ունեցավ անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ամփոփված են Մկրտիչ Սարգսյանի ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը, հոգեբանական դրսևորումները` «Ջավախքի հոգին»: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաև Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ և այլն, ինչպես նաև վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:
Հնարավոր է, որ 2014 թ. Աֆղանստանում դարձյալ իշխանության գան թալիբները: Մեր նախորդ հոդվածում («Աֆղանստանը` աշխարհաքաղաքական գործի՞ք», «Հայ զինվոր», թիվ 43) նշել ենք, որ նրանք կարող են ապակայունացնել իրավիճակը նաև Իրանում: Ըստ այդմ, հարց է ծագում` ի՞նչ բնույթ կարող են ստանալ Իրանի և իշխանության եկած թալիբների հարաբերությունները: