Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (1014) 28.11.2013 – 4.12.2013

ԿԱՐԵՎՈՐԸ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԵԼՆ Է

Հայոց լեզու, որքա՜ն կը սիրեմ քեզ։ Հավատարմությունը, որ կը զգամ քեզի հանդեպ, ավելի զորավոր է, քան մեր այս եղկելի կեանքը։ Կուզեի քեզ սովրիլ մինչեւ վերջին վայրկյանը, սովրիլ քու ներքին երաժշտությունդ ու քու գծած ճամբադ պատմության մեջ։ Դո՛ւն որ մեր աղոթքն ես ու մեր հաճույքը, Հայոց լեզու, կը սիրեմ քեզ։

ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայ ժողովրդի մեծ բարեկամներից էր ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1924թ., ճանապարհորդել լեռնաշխարհում եւ հիացական տողեր թողել մեր ժողովրդի եւ նրա հինավուրց երկրի մասին։ Հայտնի է երկրորդ այցելության (1929թ.) տպավորությունների տակ գրված նրա «Հայտնության օրեր» էսսեն, ունի հայերին եւ Հայաստանին նվիրված բազմաթիվ այլ գործեր։ Դրանցից ներկայացնենք մի քանի հատված՝ փորձելով ինքներս մեզ տեսնել օտարի աչքով։

Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի։ Վարպետը գալիս է Սանահին եւ սկսում աշխատել հարազատ որդու հետ։ Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջեւ վեճ է ծագում։ Որդին գժտվում է հոր ու ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը, հեռանում է։ Մի ուրիշ իշխան հրավիրում է վարպետի որդուն, որ գա իր համար վանք կառուցի։ Որդին ընդունում է հրավերը։ Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացն ինչ□որ շենք է բարձրանում։ Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին։

Որոտանի ձորահովիտներից մեկում, ճամփեզրի մոտ, կան ցցված եւ թեքված ժայռեր, որոնցից մեկը հիշեցնում է արձանացած մարդու, մյուսը՝ կալ անելիս քարացած եզների, իսկ կենտրոնի ավազահատիկ բարձրությունը՝ կալսած հացահատիկի մի կույտ։ Ժողովուրդը «Անիծած քար» է կոչում ձորահովտի այս կանաչազուրկ, գորշ մասը։ Այստեղով անցնելիս մարդիկ, հնավանդ սովորության համաձայն, կանգ են առնում մի պահ, ատելությամբ նայում ժայռերին եւ անեծքի խոսքեր շպրտելով քարացած մարդուն՝ շարունակում են ճանապարհը։

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Սիրելի բարեկամներ, վերջերս ես մի նամակ ստացա իմ լավ ընկեր Էդուարդ Աթանեսյանից: Նա պատմեց ինձ, որ իր տասը տարեկան տղան` Բենիամինը, նամակ է գրել Հայոց բանակին: Երբ ես տեսա երեխայի ձեռքով գեղեցիկ ձևավորված ծրարը և կարդացի դրանում եղած նամակը, իսկույն որոշեցի ներկայացնել այն բոլորին: Հուզիչ էր տեսնել այս փոքրիկ տղայի ստեղծագործական մոտեցումը իր նամակին և բացահայտել այն խորը ասելիքը, խորը «մեսիջը», որն առկա է դրա բովանդակության մեջ: Իհարկե, առաջին հերթին ես խնդրեցի իմ ընկերոջը թույլ տալ ներկայացնելու, հրապարակելու իր տղայի նամակը և միայն նրա բարի թույլտվությունը ստանալուց հետո որոշեցի գրել այս հոդվածը:

«ԶԵՆՔԻ ՈՐՈՏՆ ԻՍԿ ԲԱՎԱԿԱՆ ԷՐ, ՈՐՊԵՍԶԻ ԶՍՊԵԻՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

Հակակարկտային հրանոթների հրետանավորներից ձեւավորվեցին Արցախյան պատերազմում հրետանային կամավորական առաջին ջոկատները

ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ

Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների` հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար: