Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (1014) 28.11.2013 – 4.12.2013

Առավոտյան անտրամադիր էի: Տողանի ժամանակ, երբ արդեն երթով անցնելու հրաման էր տրվել, ու մեր վաշտը դեռ տեղում էր քայլում, մեկը հետևիցս խփեց ոտքերիս: Շրջվեցի ու տեսա, որ Լենինն էր: Առանց երկար-բարակ մտածելու ամբողջ ուժով խփեցի ծնոտին: Ընկավ հետևի կանգնածների վրա ու փորձեց պատասխանել, ես կրկնեցի հարվածը, խփեցի էլի ու էլի, մինչև կողքից մեկը ոտքով կհասցներ ամենացավոտ տեղիս: Ես կքանստեցի: Դեպի ձախ շրջադարձ կատարելու և շարային քայլքով տրիբունայի առջևով անցնելու հերթը մերն էր: Երբ զորամասի դարպասից դուրս եկանք, մեկը շարասյան միջից քաշեց թևքիցս: Կապիտան Արտյոմովն էր:

ԱՍՔ ՈՒՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Ուջանը (նախկին Վժժան) Արագածոտնի մարզի շեն ու բարգավաճ գյուղերից է` բնակեցված հիմնականում սասունցիներով։ Հայերիս մեջ գյուղն առավելապես հայտնի է նրանով, որ 1967 թվականի հուլիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ հենց այս գյուղի բնակիչները համարձակություն ունեցան խորհրդային արգելքների պայմաններում կանգնեցնելու զորավար Անդրանիկի արձանն ու գյուղի երիտասարդներից պահակներ կարգելու, որպեսզի ժամանակի «ինտերնացիոնալիստ» իշխանությունների դրածոները, մեր ծոցում ապրող կամ դրացի թուրքերը չվնասեն զորավարի արձանը։

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՇՈՒՄԵՐՆԵՐԸ

Այս հոդվածով մենք ավարտում ենք այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու նախագծի միստիկական ակունքների մասին հոդվածաշարը: Այն սկսել էինք «Ալեքսանդր Մակեդոնացին և Մեծ Մերձավոր Արևելքը» հոդվածով («Հայ զինվոր», թիվ 27-29, 2013 թ.): Ենթադրություններից մեկն այն էր, որ, միգուցե, Ալեքսանդրի կայսրության վերստեղծումը (Մեծ Մերձավոր Արևելքի անվան տակ) միջանկյալ քայլ է, որով օկուլտիզմի հետևորդներից բաղկացած քաղաքական ուժերը փորձում են հասնել համաշխարհային տիրապետության:

DASARAN.AM-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ շուտով կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով դպրոցների աշակերտների շրջանում բարձրացնել ՀՀ զինված ուժերի մասին իրազեկության աստիճանը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը դպրոցից սկսած: