Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1015) 5.12.2013 – 11.12.2013

Ալեքսանդր Ամֆիտեատրովը 20□րդ դարի առաջին կեսի ռուս վտարանդի գրողներից է, երկար տարիներ ապրել է Փարիզում։ Լավ ծանոթ է եղել հայկական հարցի պատմությանը եւ պաշտպանել հայերի դատը։ Նրան կարելի է համարել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։

Մագդա Նեյմանի անունը քիչ է ծանոթ հայ ընթերցողին, նրա մասին լռում են նույնիսկ հանրագիտարանները։ Թերեւս, միայն հայ պատմաբաններն են հիշատակում այդ անունը՝ իրենց աշխատություններում քաղվածքներ կատարելով հայերին նվիրված նրա ուսումնասիրությունից։ Հենց այդտեղից էլ պարզ է դառնում, որ Մագդա Նեյմանը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուս մտավորականներից է, որը, սովորելով Պետերբուրգի համալսարանում, մոտիկից շփվել է հայերի հետ եւ ուսումնասիրել հայոց պատմությունը։ Ինչպես ինքն է վկայում, այդ գործում նրան օգնել են Քերովբե եւ Ռափայել Պատկանյանները, Լազարյանները եւ այլ նշանավոր հայեր։

«Հայաստան» բառն անգամ սարսափեցրել է օսմանյան Թուրքիայի բռնակալներին, եւ նրանք ամեն ինչ արել են նույնիսկ դրա օգտագործումն արգելելու համար։
Ստորեւ տպագրում ենք մի քանի փաստեր, որոնք յուրօրինակ վկայում են Հայաստան աշխարհի եւ հայ ոգու մեծ ներուժի մասին։
1880թ. օգոստոսի 30-ի հրամանով Թուրքիայի կառավարության կողմից արգելվեց Հայաստան անվան օգտագործումը պաշտոնական գրություններում՝ այն պատճառաբանությամբ, որ երկրում այդպիսի վարչական միավոր չկա։ Որպես այդպիսին Քուրդիստան եւ Ալբանիա նույնպես չկային, բայց չէր արգելվում օգտագործել այդ անունները («Մասիս», 1880թ.)։

Հայերի բարձր առաքինության, իրենց ազգային նպատակներին հասնելու նրանց ազնիվ ձգտումների մասին կան բազմաթիվ պատմական վավերագրեր։ Ներկայացնենք դրանցից մեկը։

1. ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանը, Հայաստանի կառավարության համաձայնությամբ և աջակցությամբ, հզորացնում է Հայաստանում գտնվող իր 102-րդ ռազմակայանը` ավելացնելով դրա սպառազինությունն ու անձնակազմի քանակը: Մասնավորապես, ռազմակայանի ռազմաօդային բաղադրիչն ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով (18 ուղղաթիռ): Իր հերթին, ՀՀ կառավարությունը «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազային ժամանակավոր (քանի դեռ ռազմակայանը Հայաստանում է) օգտագործման համար տրամադրել է տարբեր նշանակության տարածքներ:

...ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայրենասիրությունը այս երկիրը շենացնելն է, երկիրը ծաղկեցնելն է… Հզոր հայրենիք ունենալն է, հողիդ տեր ու զինվոր զգալն է: Հազար դժվարություն եմ տեսել, հազար դառնություն ու հիասթափություն ճաշակել, բայց տխուր կատակով միշտ էլ կրկնում եմ` հազար փետով էլ ինձ ծեծեն, ես իմ երկրից գնացողը չեմ, ու Աստված չանի, թե վտանգվի իմ երկրի խաղաղությունը, էլի կգնամ մարտի դաշտ:

ԱՎԵՏԱՐԱՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Աստված չի փոխվել երբեք: Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում Աստված նույնն է: Սակայն մարդկային ընկալումները պատժի եւ ողորմության նկատմամբ տարբեր են: Ինչո՞ւ է Աստված նման կերպ կամ օրենքներով խոսում Հին Ուխտի ժողովրդի հետ. որովհետեւ նրանք դեռեւս չէին հասունացել հոգեւորապես, խոր խավարում էին, աշխարհը բարոյական ցածր չափանիշներով էր ապրում, դրա համար էլ գերակա էր պատժի օրենքը: Իսկ Քրիստոսը եկավ ոչ թե ջնջելու, այլ լրացնելու (տե՛ս Մատթ. Ե 17):