Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1015) 5.12.2013 – 11.12.2013

Մի քանի օր մեր խոսակցության հիմնական թեման Նիզամին էր: Աբոն էլ չհամբերեց, վերցրեց ու նամակ գրեց Օստրով: Մոտ տասը օրից ստացվեց Արսեն Դավթյանի պատասխան նամակը. «Տղերք ջան,-գրում էր Արսենը,- Նիզամին այժմ զորամասի երկրորդ մարդն է` հրամանատարից հետո: Նա է անձնակազմին շարում տողանի, ստուգում, զեկուցում հրամանատարին, տանում ճաշարան, ուղարկում աշխատանքի… Գերասիմովն ասում է, որ եթե Բայրամօղլին զորամասում է, սպաները կարող են զորամաս չմտնել կամ էլ ոչ մի բանի չխառնվել: Նիզամին է հրամանատարի անունից մարդկանց տույժ տալիս, կալանք հայտարարում, փաստաթղթերը լրացնում, տանում հանձնում կալանատուն, հետ բերում կամ կալանքի ժամկետը երկարաձգում: Նա տարբերություն չի դնում զինվորի, սերժանտի, սպայի, հայի, ռուսի կամ թուրքի միջև:

ԱՎՈՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵԶ ՀԵՏ Է

Ասում են` ամեն մարդ անցնում է իր կյանքի ճամփան ու տանում իր խաչը: Սակայն հարթ ճանապարհները հերոսների համար չեն: Նրանք նախընտրում են փշոտ ու դժվարանցանելի արահետները: Դա մաքառումներով ու տառապանքներով միահյուսված հերոսապատում կերտողների ճանապարհն է: Կանցնեն ժամանակները, և պատմությունը սերունդներին կհիշեցնի Արցախի գոյամարտի ճանապարհներով անցած մերօրյա հերոսներին: Իսկ հերոսների համար մահ չկա, նրանց ճանապարհն անմահությունն է…

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՓՈՔՐԻԿ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ Է ԾՆՎԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մենք փոքր ազգ ենք, իսկ փոքր (այն էլ այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող) ազգի զավակները դատապարտված են հզոր լինելու։ Ճշմարիտ հայրենասիրությունը այսօր ուժերի գերլարումով աշխատելն է։ Նվիրված աշխատանք, արարում՝ ահա թե ինչը մեզ լուսավոր ափ կհասցնի։ Ես ուրիշ հայրենասիրություն չգիտեմ, ուրիշ հայրենասիրություն չկա։ Զինվորը պիտի լավ ծառայի, բժիշկը պիտի լավ բուժի, դերձակը պիտի լավ կարի, վարորդը պիտի լավ վարի, նախարարը պիտի լավ աշխատի, մարզիկը պիտի լավ մարզվի… Յուրաքանչյուրիս փոքրիկ հաղթանակներից է ծնվելու մեր ազգի մեծ ու հավաքական հաղթանակը։

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է...

Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդ գտնել «Խորհրդավոր ընթրիք» կտավի կենտրոնական կերպարներին պատկերելու համար: Ի վերջո, Քրիստոսի բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նա փնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտ հարբեցողի, որին, հրավիրելով պանդոկ, անմիջապես սկսում է պատկերել որպես «Հուդա»: Երբ վերջինս ուշքի է գալիս, խոստովանում է, որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ, երբ երգում էր երգչախմբում: Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը: