Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1018) 26.12.2013 – 1.01.2014

– Ես սվաղի շաղախն էի խառնում, մեկ էլ հետեւիցս խփեց,- ասաց թուրքմենը լացակումած:
– Լավ, Ակաև, դու գնա, մենք էդ հարցով կզբաղվենք,- սփոփելով ճանապարհեցի նրան:
Վարդանին ուղարկեցի, որ Նիզամիին բերի գործիքների պահեստ: Քիչ հետո նա եկավ Վարդանի հետևն ընկած: Տեսնելով ինձ, Գագոյին ու Աբոյին միասին՝ ասաց.
– Յա՞, գլուխ եք պահում, հա՜, ի՜նց էլ լավ տեղ է:
Մենք, իրար երեսի նայելով, սպասեցինք, թե էլ ինչ է ասելու, բայց զգալով մեր սառնությունը, զգաստացավ, փոխարենը խոսեց Աբոն.
– Նիզամի, դու տարիքով տղա ես, կարծեմ՝ քսանհինգ տարեկան կաս, ինստիտուտում ես սովորել, վարժապետություն ես արել, ուզում եմ ասել՝ քիչ թե շատ կյանքի փորձ ունես, էտենց չի՞:

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Նրանք 106-ն էին։ 106 քաջազուն հայորդիներ, որոնք ոչ ասացին ֆաշիզմին, մեկ մարդու նման զենք վերցրին` պաշտպանելու հայրենիքը` Խորհրդային Միությունը, և արժանացան այդ հսկա կայսրության ամենամեծ պարգևին` Հերոսի կոչմանը։ Այդ տարիներին կայսրության մի մասնիկն էր նաև փոքրիկ Հայաստանը, որի ոչ լրիվ մեկուկես միլիոն բնակչությունից հայրենիքը պաշտպանելու մեկնեցին ավելի քան 400 հազարը, իսկ պատերազմում թշնամու դեմ պայքարող հայորդիների ընդհանուր թիվն անցնում էր 600 հազարից. ռազմադաշտ էին մեկնել Ռուսաստանում ու Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող հայեր, որոնցից ավելի քան 60-ը գեներալներ ու ծովակալներ էին։

«ՀԱՅԵՐԸ ԲՆԱՏՈՒՐ ՌԱԶՄԻԿ ԵՆ»

Հայրենասիրության սերմերը չեն կարող ծլարձակել անմշակ հողում, այսինքն՝ անբարո, մարդկային առաքինություններից զուրկ հոգիներում անհնար է հայրենասիրություն արթնացնել։ Հայրենասիրությունը ծնվում է մյուս արժանիքների կողքին՝ իբրեւ բարձրագույն առաքինություն։ Կարեւորագույն պայման է դաստիարակչական աշխատանքով զբաղվող անհատի մարդկային նկարագիրը. եթե մարդուն չվստահեն, չհարգեն, չհավատան, նրա քարոզած գաղափարներին երբեք չեն հավատա։ Մասնավորապես՝ բանակում շատ կարեւոր է հրամանատարի անձնական օրինակը, նրա մասնագիտական կարողությունների եւ ծառայության որակը։ Կարեւոր պայման է նաեւ լավատեսությունը։ Յուրաքանչյուր վեհ, ազգանվեր գործ-գաղափար կարող է սնանկ թվալ, եթե մարդը համոզված չէ, որ վաղվա օրը բացվելու է ավելի ապահով, բարեկեցիկ ու անհոգ կյանքի խոստումով, որ իր այսօրվա զրկանքները մեծ ու գեղեցիկ նպատակի են ծառայում, եւ ինքը քաղելու է իր այսօրվա տքնանքի պտուղները։

ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԱՅՍՕՐ ԷԼ ՇԱՐՔ ԿԿԱՆԳՆԵՄ...

Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդում հանդիսավորությամբ նշվեց պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստազորի գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը։ Եկել էին շնորհավորելու ինչպես պատերազմական տարիների, այնպես էլ հետպատերազմյան տարիների ընկերները, մտերիմ-բարեկամները։
Միջոցառումն անցավ մտերմիկ, ջերմ մթնոլորտում, որովհետև հոբելյարը սիրված անձնավորություն է և իր անցած ճանապարհով քաջ ծանոթ է հասարակությանը։ Իսկ այդ ճանապարհը լի է եղել դժվարություններով, խոչընդոտներով (Հայրենական մեծ պատերազմ, դիվանագիտական աշխատանք արտասահմանում, հետախույզ մասնագետների պատրաստում և այլն), որոնք, սակայն, այսօր դարձել են հիշողություններ և ամփոփված են իր ստվարածավալ «Էջեր հետախույզի մասին» գրքում։

Ձեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ, սիրելի՛ հայ զինվորներ: Միշտ հիշեք, որ ձեր մայրերն ու հայրերը վայրկյաններն են հաշվում, որպեսզի նորից գրկեն ձեզ ու սեղմեն կրծքներին: Խելամիտ եղեք, դժվարության պահին մի՛ ենթարկվեք եսասիրության թելադրանքին, հիշե՛ք, որ ձեզ սիրում ու սպասում են ձեր հարազատներն ու ընկեր-ընկերուհիները: Դուք եք մեր ազգի խիղճն ու ապագան, դուք եք այսօր ապացուցում թշնամուն, որ կպահպանեք ձեր հայրերի ու մայրերի տառապանքներով ստեղծված ու պաշտպանված անկախ երկիրը ու թույլ չեք տա՝ այն նորից հայտնվի օտարի լծի տակ: Շնորհավոր ձեր Նոր տարին, խաղաղություն Հայոց երկրին: