#06 (1024) 20.02.2014 – 26.02.2014
Փետրվարի 17-ին լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը կդառնար 90 տարեկան: Նա ԽՍՀՄ այն միակ հետախույզն է, որը Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղին է արժանացել ոչ պատերազմական ժամանակահատվածում և կենդանության օրոք (ի տարբերություն իր մյուս երկու գործընկերների՝ Ռիխարդ Զորգեի և Նիկոլայ Կուզնեցովի, որոնք երկրի բարձրագույն պարգևն ստացել են պատերազմի ժամանակ և հետմահու):
Ավետիս Հարությունյանը իմ հարազատ ու մտերիմ ընկերն է։ Ծանոթացել ենք մի քանի տարի առաջ, երբ դեռ ուսանող էինք։ Սկզբում սովորական ընկերներ էինք, հետո մեր ընկերությունը վերածվեց մտերմության ու հարազատության։
Քաջ զինվոր Արմեն Հովհաննիսյանի անձնվեր սխրանքը և հերոսաբար զոհվելը ցնցել է իմ ողջ էությունը: Սակայն հուզմունքից ավելի ես հպարտության պահեր եմ ապրել: Ուրեմն հզոր ու անպարտ է մեր ազգը, եթե Արմենի նման որդիներ ունի: Այս ակրոստիքոսը գրել եմ հոգեկան խռովքի պահին, երբ առա նրա զոհվելու լուրը: Իմ հերոս եղբոր մասին գրել եմ այն, ինչ սիրտս է թելադրել…
Ազատագրական պայքարի օրերն էին։ Հողագործ, բանվոր, գիտնական ու մտավորական դուրս էին եկել պայքարի։ Կամավոր մեկնել էին հայրենի սահմանները պաշտպանելու։ Մտավորական բանաստեղծի միակ որդին՝ Տիգրանը, նույնպես Արցախում էր։ Քույրերը, մայրը, երբ մենակ էին լինում, մեկմեկու փոխանցում էին իրենց տագնապը, ասում-խոսում։ Իսկ երբ գալիս էր բանաստեղծ հայրը, նրանք լռում էին, փոխում խոսակցության թեման։ Ընտանեկան ներքին մի համերաշխությամբ, զգուշությամբ նրանք փորձում էին ցրել բանաստեղծի տագնապը, բանաստեղծի լռությունը, որովհետեւ մանկուց որդուն իր ծնկներին առած հայրը նրան մեծացրել, սնել էր հայրենասիրական պատմություններով։ «Ավարայր» պոեմում որդուն՝ Տիգրանին, ուղարկել էր Ավարայր։ Հիմա եկել էր պահը խոսքի եւ գործի, եւ բանաստեղծ հայրն ապրում էր այդ փորձությունը՝ իր ներքին տագնապները թաքցնելով հարազատներից։
ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի նախաձեռնությամբ օրերս Վ. Վարդևանյանի անվան հ. 173 հիմնական դպրոցում մեկնարկեց Հայոց բանակին նվիրված մրցաշար՝ մասնակցությամբ Շենգավիթ վարչական շրջանի բոլոր հիմնական դպրոցների։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ֆրունզե Բասենցյանը, Շենգավիթի զինկոմ Անանիկ Թադևոսյանը, ինչպես նաև բարձրաստիճան սպաներ և զինվորականներ։
Արցախյան ազատամարտի մասնակից, մարտական պարգեւների արժանացած ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սարգսյանը հեղինակել է «Ռազմական հետախուզության հոգեբանական խնդիրները» ուսումնական ձեռնարկը:
Գրքույկն արժեքավոր է նրանով, որ հեղինակը Արցախյան պատերազմի մասնակից է, և հեղինակած հետազոտության հիմքում ընկած է նրա մարտական փորձը: 1992 թ. հուլիսին, երբ ադրբեջանական զինված կազմավորումները և նախկին խորհրդային զորքերը ձեռնարկում են լայնածավալ հարձակում, Ա. Սարգսյանն իր ջոկատով ընկնում է շրջապատման մեջ և կամա թե ակամա հարկադրված է լինում հակառակորդ ուժերի ճամբարում իրականացնել խափանարար-հետախուզական գործողություններ: Անհրաժեշտ է փաստել, որ մեր օրերում հազվադեպ են պատահում ուսումնասիրություններ, որոնցում միաժամանակ զուգակցվում են և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքները: