Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (1026) 6.03.2014 – 12.03.2014

ՄԱՐՏԻ 8-Ը ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Գեղեցկության, մեղմության, սիրո, քնքշանքի տոնը զինծառայող կանանց համար նաեւ ուժի, հպարտության, հայրենասիրության ու քաջության տոն է։ Նրանք մայր են ու հայրենիքի պաշտպան, քույր են ու զինվոր, դուստր են ու ռազմիկ, կին են ու զինվորական։
Հայկական բանակի համազգեստը, որ կրում են սիրով ու հպարտությամբ, ավելի ընդգծում է նրանց կանացիությունն ու հմայքը։

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

ՄԻԳ-29 կործանիչների վերանորոգված խմբաքանակը արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» ավիակենտրոնում: Այս մասին այսօր տեղեկացրել է Հարավային ռազմական մարզի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Իգոր Գորուբլը:
Տարեսկզբից ՄԻԳ-29 կործանիչների օդաչուները անցկացրել են 50-ից ավելի օդային ուսումնական մարտեր` 500-ից մինչև 8000 մետր բարձրության պայմաններում:

ՄԵՐ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը փետրվարի 27-ին Եռաբլուր պանթեոնում հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Վարդանանց տոնը: Հոգևոր և ազգային մեծ տոնակատարությանը մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր ուսումնական կրթօջախներից, երիտասարդներ, զինծառայողներ, ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամներ, Եռաբլուրում ննջող հերոս հայորդիների ծնողներ ու հարազատներ:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՐՈՆՈՂԸ

Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ, որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կեսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Ինժեներասակրավորային զորքերը ռազմական գործողություններին իրենց ներգրավվածությամբ անգնահատելի, նույնիսկ ճակատագրական ազդեցություն կարող են ունենալ ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի վրա: Անփոխարինելի է ինժեներական զորքերի նշանակությունը մանավանդ լեռնային շրջաններում ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակողական մարտերի ժամանակ: Զինված ուժերի այս կարևոր զորատեսակի ձեռքբերումների, զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին է մեր հարցազրույցը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Հարությունյանի հետ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ

Հոծ բազմություն էր հավաքվել գյուղի հուշահամալիրի մոտ։ Նորակոչիկների զինվորական երդման արարողության համար ընտրված էր հենց այդ սուրբ վայրը։ Արարողությանը ներկա էին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Սարգսյանը, վարչակազմը, զորամասի հոգևոր սպասավոր տեր Պսակ քահանա Մկրտչյանը, սպաներ, զինվորներ, հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից եկած նորակոչիկների ծնողներ, հարազատներ։

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՐԿՆՔԻ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐՆ ԵՆ

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտն այս տարի իր հերթական շրջանավարտներն է տալու: Հեղինակավոր ռազմական ուսումնական հաստատության ավարտական կուրսում արդեն ամփոփիչ ստուգումներ են: Փետրվարի 27-ին պետական ավարտական քննություն հանձնեցին ավիացիոն ֆակուլտետի կուրսանտները: Ռազմաօդային ուժերը համարվում են զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները: Հետևաբար ուշադրությունն ու հսկողությունն էլ նրանց նկատմամբ համապատասխան է: Պետական քննական հանձնաժողովը գլխավորում էր ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մուրադյանը: