Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (1028) 20.03.2014 – 26.03.2014

«ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆ Է»

Ես ամեն օր ականատես եմ լինում ընկերասիրության, անձնվիրության, արիության, հայրենասիրության դրսևորումների: Մի՞թե հայրենասիրություն չէ, երբ զինվորը մարտական դիրք հասնելու և սահմանը հսկելու համար ծանր ուսապարկը շալակին՝ ոտքով կտրում-անցնում է տասնյակ կիլոմետր, երբեմն էլ ավելի ձգվող ճանապարհը: Զինվորն է մեր երկրի արժեքը, զինվորը ոչ թե տարածք է հսկում, այլ մեր հոգևոր ժառանգությունն ու սրբություններն է պահպանում: Գնահատե՛նք զինվորին:

ԱՅՍՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ

Արծվաշեն գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում` շրջկենտրոնից 80 կմ հարավ-արևելք, Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին: Սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը: 1993 թվականին շրջանի ազատագրումից հետո գյուղն Արծվաշեն է անվանվել Ադրբեջանի կողմից բռնագրաված համանուն գյուղի նմանությամբ: Գյուղի մոտակայքում է նաև Արախիշի վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում: Հազարամյակների երթում թրծված հնամենի այս գյուղն իր թևերն է փռել Հակարիի ափին ու պատրաստվում է էլի դարեր ճանապարհել: Վիրավոր է գյուղը, տանջված ու տառապած: Հոգնաբեկ ծերունու նման կքել է առօրյա հոգսերից ու մտորում է ելք փնտրելու մասին: Հյուրասեր է արծվաշենցին, աշխատասեր ու բարի: Հանդիպում ես, խոսում գյուղացիների հետ և հասկանում, որ այս մարդիկ, անտեսելով բազմաթիվ խնդիրներ, ապրելով անհամեմատ դժվարին պայմաններում, հերոսներ են և պայծառ աչքերով են նայում վաղվա օրվան…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հայրենիքի անկախության և ազատության համար Ռոբերտ Գևորգյանը չխնայեց ամենաթանկը` իր կյանքը: Կռվեց ու զոհվեց քաջին վայել, հերոսի նման։ Կադրային զինվորական էր. ավարտել էր Վրաստանի Սոֆինո քաղաքի հատուկ ենթասպայական դպրոցը, Լենինգրադի ռազմաքաղաքական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը և ծառայության նշանակվել ԽՍՀՄ 456-րդ գնդում որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ Բանիմաց զինվորականն ու նվիրյալ սպան ընկել էր զինվորական ծառայության լայնահուն ճանապարհը, և ով իմանա՝ ճակատագիրը դեպի ինչ բարձունքներ կառաջնորդեր նրան, եթե չսկսվեր Արցախյան պատերազմը։ Եվ իր նման շատ քաջերի պես Ռոբերտը հայտնվեց պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում…

ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ  ՀԱՄԱՐ

Կռվելու ունակ բոլոր տղամարդկանց ձեռքը զենք տալն առանձնապես մեծ խելք չի պահանջում: Հենց այդպես էին վարվում պարզունակ հասարակությունները, քանի որ այն ժամանակ տղամարդն այլ մասնագիտություն պարզապես չուներ: Միեւնույն ժամանակ, նախնադարյան ցեղախմբերը միմյանց միջեւ իսկական կենաց-մահու պատերազմներ չէին մղում. զենք կրող տղամարդիկ, նախ եւ առաջ, պետք է որս անեին, իսկ ռազմական գործողություններն ավելի շատ ծիսական, պայմանական եւ անարյուն բնույթի էին: Հին աշխարհի խոշոր քաղաքակրթություններն իրենց զինված ուժերը կազմավորում էին այլ կերպ: Բանակը ձեւավորվում էր խառնակազմ սկզբունքով:

ԼԵԶԳԻՆԵՐ. ԱՆԹԵՂՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Հարավկովկասյան հակամարտություններին նվիրված բրյուսելյան համաժողովում (տես` «Հայ զինվոր» թիվ 7, էջ 15) թալիշ հասարակական-քաղաքական գործիչները բարձրացրին Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկումները մեկ անգամ ևս հավաստեցին, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների, մասնավորապես՝ լեզգիների ազգային-ազատագրական ընդվզման համար: Թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների համար…