Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1030) 3.04.2014 – 9.04.2014

Ես` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ՝ երեք զինվորի մայր… ու հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է, երբ իր որդիները հայրենասեր են, համարձակ, ազնիվ:
Ինչպես մեծն Նժդեհն է ասել` «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», քանի որ ապագան կերտում են հայ ընտանիքներում մեծացած, հայ մայրերի հզոր ոգով դաստիարակված զավակները: Եվ նրանց սերն ու նվիրումն է երաշխավորում հայրենիքի ուժն ու ամրությունը:

ՆՐԱՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Երեկոյան զրուցում էի զինվորներից մի քանիսի հետ: Անկեղծ խոսակցությունը ոգևորել էր տղաներին: Երբ արդեն ուշ էր, ու նրանք գնացին քնելու, մտածում էի, որ, այնուամենայնիվ, հայրերի ու որդիների հավերժական հակադրության մեջ որդիները միշտ ճիշտ են: Մենք՝ մեծերս, նրանց հետ քիչ ենք շփվում, զրուցում ու բնականաբար նրանց լավ չենք ճանաչում: Ինձ զարմացրել էր երիտասարդ տղաների խորը, հիմնավորված հայրենասիրությունը, ավելին` հայրենապաշտությունը, զարմացել էի ազգային արժեքների նկատմամբ նրանց անկեղծ նվիրվածության համար, հրամանատարի հետ, թեկուզ կյանքի գնով, ցանկացած ռազմական առաջադրանք կատարելու նրանց պատրաստակամության, և բանակի հրամանատարության խոսքի, յուրաքանչյուր բառի նկատմամբ ունեցած անկեղծ հավատի համար: Չէ՛, նրանք շատ ավելի լավն են, քան մենք պատկերացնում ենք:

ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

Ռազմական ոստիկանության հետ համատեղ աշխատանքի, ինչպես նաև զինծառայողներին իրավական ակտերի ճիշտ մատուցման և դրանց կատարման հետևողական վերահսկության շնորհիվ զինված ուժերում նկատելի է կանոնադրական խախտումների թվի նվազում: 2013 թվականին այսպիսի դրական միտումներ են գրանցվել գնդապետ Կարեն Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Խոհարարուհի Արմինե Հայրումյան. -Սիրելի՛ ծնողներ, հանգիստ կացեք, ձեր տղաների մայրն էլ, տատն էլ, տո հենց հայրն էլ, պապն էլ ես եմ, ոնց թե՝ ինձ չլսե՞ն, շերեփը տեսնում եք... մի աման էլ ճաշ կլցնեմ...

Խոհարարուհի Արմինե Հայրումյան. -Սիրելի՛ ծնողներ, հանգիստ կացեք, ձեր տղաների մայրն էլ, տատն էլ, տո հենց հայրն էլ, պապն էլ ես եմ, ոնց թե՝ ինձ չլսե՞ն, շերեփը տեսնում եք… մի աման էլ ճաշ կլցնեմ…

Գիտեք, հիմա ես երկու մարդ եմ դարձել, մեկը ես եմ, որ ապրում եմ իմ ահռելի ցավի մեջ, մյուսը նա է, ով խոսում է ձեզ հետ... Ով գնում է ստանալու իր որդու «Արիության մեդալը», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալը... Ով քայլում է, ժպտում է, պատմում է...

Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։

ՆԱՄԱԿ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ

Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել վաստակաշատ լրագրող, բանաստեղծ Ռուբեն Գրիգորյանի «Նամակ Եռաբլուրից» պոեմը` խոսուն լուսանկարներով: Այն նվիրված է Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դուշման-Վարդան Ստեփանյանի անմահ հիշատակին:
Նկարելու և բանաստեղծելու բնատուր ձիրքով օժտված երիտասարդը լրջորեն հետաքրքրվել է հայ ժողովրդի պատմության և իրավագիտության խնդիրներով: Նա մասնակցել է աֆղանական պատերազմին և այնտեղ ստացել «Դուշման» մականունը:

ՀԱՅՈՒՀԻՆ

Իշխանուհի էր նա՝ իշխանուհի Մարիամ Թումանյան, եւ կարող էր ապրել իշխանավայել կյանքով՝ լիուլի վայելելով այն ամենը, ինչ տրվում է մեծահարուստ, գեղեցիկ կնոջը։ Բայց նա ուրիշ առաքելությամբ էր ծնվել եւ այլ ճակատագրով՝ իր ողջ կյանքը նվիրելու էր ազգին, անմնացորդ ծառայելու էր նրան՝ դառնալով հայ կնոջ մի իսկական խորհրդանիշ։ Հովհաննես Թումանյանը նրա մասին ասում էր՝ «զարմանալի կին»։ Իսկապես՝ զարմանալի։ Որտեղի՞ց նրա մեջ այդքան եռանդ, ավյուն, սեր, նվիրում։
Հայուհի էր ազնվազարմ, եւ հայ ոգին էր նրա զորընդեղ ուժը…