Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1036) 15.05.2014 – 21.05.2014

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

ՀՀ զինված ուժերում ծառայում են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այսօր ներկայացնում ենք ազգությամբ եզդի մայոր Խդր Միրզոյանին
Մայոր Խդր Միրզոյանը ծնվել է 1983 թ. ապրիլի 8-ին, Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ: 2005 թ. նշանակվել է վաշտի սպառազինության գծով տեղակալ, այնուհետեւ՝ տանկային գումարտակի վաշտի հրամանատար, հրաձգային գումարտակի սպառազինության գծով տեղակալ: 2012 թ.-ից գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայության պետն է:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:

ՀԵՐՈՍՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում այցելեց Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց և Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման առիթով դպրոցին նվիրեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական թեզի եզակի հրատարակության օրինակը: Նվիրատվությունն իր մեջ կրում էր մի յուրահատուկ խորհուրդ և նպատակ ուներ Մոնթե Մելքոնյանին հանրությանը ներկայացնելու նոր լույսով:

ԵՐԿՐԱՊԱՀԸ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ Է

Մայիսի 8-ին նշվեց Երկրապահի օրը: Տոնական միջոցառումներն ընթացան ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում, ՀՀ և Արցախի մարզերում ու համայնքներում, այլ նաև սփյուռքում: Այս տարի առաջին անգամ Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվել է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստության համար: Տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պետական բարձր պարգևների է արժանացել շուրջ 20 ազատամարտիկ, իսկ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով է պարգևատրվել ևս 20 մարդ: Երկրապահների տոնի կապակցությամբ ԵԿՄ և գերատեսչական պարգևների, մեդալների ու արժեքավոր նվերների է արժանացել շուրջ 5000 մարդ:

ԻՄ ՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

Բոլորին է հայտնի, որ բանակում լավագույն տանկայինը մեր զորամասն է, իսկ ստորաբաժանումների մեջ, անցած ուսումնական տարվա և ներկայումս շարունակվող ձմեռային ուսումնական փուլի արդյունքներով, առաջատարը իմ հրամանատարությամբ գործող գումարտակն է: Պարզ է՝ զգալի է գումարտակի ներդրումը զորամասի ընդհանուր ցուցանիշների մեջ: Չեմ կարող անկեղծորեն չխոստովանել, որ հաճելի է առաջինը լինելու զգացողությունը, մանավանդ, որ դրանից ինչպես դու, այնպես էլ ամբողջ անձնակազմն է ոգևորվում ու ձգտում զարգացնելու հաջողությունը: Շատ համառոտ նշեմ, թե անցած տարում ուսումնական ծրագրով նախատեսված ինչ միջոցառումներ ենք իրականացրել և ինչ գնահատականների ենք արժանացել:

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԵՆՔ...

Կրտսեր սերժանտ ԼԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ռադիոբյուրոյի պետն է: Նրանց ընտանիքն ապրել է Բաքվում: 1990թ. ջարդերի ժամանակ նա ինը տարեկան երեխա է եղել, բայց այսօրվա պես հիշում է այն սարսափները, որոնց միջով անցել է: «Փախանք ու եկանք Ստեփանակերտ, ուրիշ ո՞ւր պիտի գնայինք, միայն հայրենի հողն է, որի վրա մարդ կանգնում է ու չի երերում»,- պատմեց Լիաննան:

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԸ` ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Կրոնական անվտանգության ապահովումն ազգային անվտանգության հիմնարար արժեքներից է, որն ուղղված է ազգի հոգևոր անվտանգության ապահովմանը, ազգային և համամարդկային արժեքների վրա խարսխված անհատի ձևավորմանը և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծմանը, ինչպես նաև հոգևոր արժեքները ոտնահարող, աղճատող և անհատի ինքնության ու լինելիության հիմքերը խարխլող սպառնալիքների չեզոքացմանը: