Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (1037) 22.05.2014 – 28.05.2014

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ` ՓԱՌԱՊԱՆԾ ՀԵՐՈՍԻՆ

Մեծն Գարեգին Նժդեհն ասում էր` իր Մեծ մեռելների պաշտամունքը չունեցող ազգերը դատապարտված են կործանման: Այդ նրանք են, որ և՛ կենդանության օրոք, և՛ մահվանից հետո իրենց ոգեղեն ներկայությամբ առաջնորդում են իրենց ժողովրդին, անմնացորդ նվիրումի և անձնազոհության ճանապարհ են ցույց տալիս: Այդ Մեծ անհատներից մեկի, երկու հարյուրամյակների համաշխարհային հետախուզության լեգենդ, դեռևս կենդանության օրոք Խորհրդային Միության բարձրագույն պարգևի` Հերոսի կոչմանն արժանացած, բոլոր ժամանակների բացառիկ հետախույզներից Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն օրերս ամրացվեց Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի պատին:

ԴԵՊԻ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի գաղտնիք չկա: Հայի ֆենոմենը, ազգի կենսունակության բանաձեւը վերծանելու համար պիտի առաջին հերթին պեղել-հասկանալ, տեսնել-ընկալել հայկականություն կոչվող երեւույթը՝ իր բազմաշերտ դրսեւորումներով եւ ամենակարեւորը՝ ինքնապահպանման արարչատուր առաքելությամբ։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՕԴԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՁԱԽՈՂՎԵՆ

Եթե ասենք, որ ազգային բանակի զորատեսակներից ամենամարտունակը հակաօդային պաշտպանության զորքերն են, հնարավոր է՝ վիրավորենք մյուս զորատեսակների, ասենք՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային կամ էլ զրահատանկային զորքերի զինծառայողների ինքնասիրությունը: «Մենք ինչո՞վ ենք պակաս ՀՕՊ-ի տղերքից» արդարացիորեն կասեն նրանք: Ասում եմ արդարացիորեն, որովհետև մեր երկրի փորձադաշտերն այնքան մեծ չեն, որ նրանք զորավարժությունների ժամանակ կարողանան ցուցադրել իրենց ողջ ուժն ու հնարավորությունները: Այդ ամենը նրանք կարող են անել հնարավոր պատերազմի ժամանակ, իսկ ՀՕՊ զորքերը, որ ՀԱՊԿ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության մաս են կազմում, պարբերաբար մասնակցում են համագործակցության անդամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ընդարձակ վարժարաններում անցկացվող զորավարժություններին, որտեղ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք՝ արժանանում են խստապահանջ մասնագետների հիացմունքին, ապացուցում, որ օժտված են մարտավարամասնագիտական բարձր ունակություններով և անհրաժեշտության դեպքում կարող են հուսալիորեն պաշտպանել ՀԱՊԿ անդամ երկրների հարավային սահմանները:

ՄԵՐ ՈՒՍԱԴԻՐԱՎՈՐ ԱՍՏՂԵՐԸ

Հաղթանակի 69-ամյակին էր նվիրված օրերս Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 18 համույթներ, 32 մենակատարներ եւ 14 հեղինակ-կատարողներ:
«Վիվատ, Պոբեդա» փառատոնում արդեն 12 տարի հանդես է գալիս նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը եւ միշտ էլ հայրենիք վերադառնում մրցանակներով:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

Ծնվել եմ 1975թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում: Տասնհինգ տարեկանից գյուղի կամավորական ջոկատի կազմում մասնակցել եմ մարտական գործողություններին: Դպրոցից հետո ընդունվել եմ Արցախի պետական համալսարանն ու միաժամանակ ծառայության անցել մոտոհրաձգային գումարտակում, որը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող բազմաթիվ ստորաբաժանումներից մեկն էր: Հետո նրան փոխարինեց Մովսես Հակոբյանը՝ ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարարը: Ասեմ, որ ավելի քան քսան տարիների ընթացքում զբաղեցրել եմ կրտսեր ու միջին օղակի հրամանատարական բոլոր պաշտոնները՝ դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, օպերատիվ բաժնի սպա: Հիմա երիտասարդ զինվորների նախապատրաստական (ուսումնական) գումարտակի հրամանատարն եմ:

ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ

Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական հենակետերից մեկում կար մատուռ, կողքին՝ հուշաքար՝ նվիրված մոտակա գյուղերի զոհերի հիշատակին:
Հենակետի պատասխանատու, ավագ սերժանտ Էդգար Ապրեսյանը ժամկետային ծառայությունից հետո արդեն երկրորդ տարին է, ինչ անցել է պայմանագրային զինծառայության: Նայելով զոհվածների հուշաքարին՝ ասում է.

ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է

Որդիս` Հովհաննես Ասատրյանը, Երևանի պետական ագրարային համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեց: Շուտով կլրանա ծառայության մեկ տարին: Ծառայում է տանկային զորամասում: Հրետանային դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի նշանառու-օպերատոր է: Աչքի է ընկել պարտաճանաչ, օրինակելի ծառայությամբ: Դեռ երդման արարողության ժամանակ ավագ եղբորը՝ Աշոտին, ասաց, որ կծառայի պատվով եւ նրա նման կշարունակի ընտանիքում ձևավորված զինվորական ավանդույթը: Եվ այդպես էլ եղավ: