#19 (1037) 22.05.2014 – 28.05.2014
Սարդարապատի ճակատամարտում մենք առաջին անգամ հաղթեցինք թուրքին: Այդ հաղթանակը փառահեղ էր եւ բառացիորեն ճակատագրական հայ ժողովրդի համար: Սարդարապատում մենք բոլորովին մենակ մնացինք մեր պատմական թշնամու հետ, առանց որեւէ հենարանի, որեւէ ակնկալիքի օտարներից ու ստիպված էինք «յուրացնել» հաղթելու դասը, այլապես վերջնական եւ անդառնալիորեն կկորցնեինք երկիրը:
Սարդարապատի ճակատամարտի շատ մասնակիցներ հետագայում դարձան նշանավոր մարդիկ, որոնք սերունդներին են թողել ականատեսի իրենց վկայությունները 1918 թ.-ի մայիսի 26-28-ի ահեղաշունչ օրերի մասին։ Փորձենք ճակատամարտի մի քանի դրվագ ներկայացնել նրանց հիշողություններով։ Կարծում ենք՝ վավերագրական այդ նյութերով մեր ընթերցողները կարող են որոշ պատկերացում կազմել այն ճակատագրական օրերի մասին, զգալ դրանց շունչն ու ոգին։
«Հայ ժողովրդի որոնումների եւ տանջանքների երկար պատմությունը պարզ ցույց է տվել, որ ամենամեծ գործոնը, որը կարող է ապահովել նրա արժանավոր ապագան, դա իր՝ հայ ժողովրդի կենսունակության ուժն է։ Նա ինքը պետք է կռի եւ կոփի իր բախտը… Օտարի օգնությունը կարող է միայն լրացնել մեր ջանքերը»։
Հովհաննես Բաղրամյանը 1915թ. մայիսին ավարտելով Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանը, տեխնիկ-պրակտիկանտի պաշտոնով նշանակում է ստացել Ելիզավետպոլի երկաթգծի 9-րդ տեղամասում, բայց ժամանակի իրադարձությունները շեշտակի փոխել են նրա ճակատագիրը։
Երբ տարբեր առիթներով ինձ հանդիպած ազատամարտիկներին հարցնում եմ՝ ինչի՞ շնորհիվ հաղթեցինք, ինչի՞ շնորհիվ դիմակայեցինք ամենածանր փորձությանը` պատերազմին, գրեթե միշտ նույն պատասխանն եմ ստանում` ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ: Այս անգամ էլ զրուցակիցս` ազատամարտիկ, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովնան Վարդանյանը, որ Հատուկ գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների եւ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1992թ. Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ Շուշիի, Բերձորի (Լաչին) միջանցքի, Մարտակերտի, Ֆիզուլիի ազատագրությանը, դարձյալ նույն պատասխանը տվեց:
Մեծն Մարտիրոս Սարյանը իմաստնորեն ասել է. «Մարդը բնություն է, բնությունը` մարդ»: Համո Սահյանի պոեզիան դրա վառ արտահայտությունն է: Բանաստեղծը երկար ճանապարհ է անցել` իրեն բնության մի մասնիկն զգալու և նրա հետ ու նրա միջոցով հավերժելու համար: Ինչպես ինքը` Սահյանն է խոստովանել` սկզբում նա բնությունը տեսել-զգացել է իր միջոցով, ապա հասուն տարիներին ձգտել է իրեն հասկանալ բնության միջոցով: Սա մի ամբողջ թռիչք է նրա բանաստեղծական մտածելակերպի մեջ:
Պահեստազորի գնդապետ Արայիկ Հարությունյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 28-ին, Երևանում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1982-ին ավարտել է գյուղատնտեսական, իսկ 1987-ին՝ նույն ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ որպես գյուղատնտես: