#19 (1037) 22.05.2014 – 28.05.2014
Արցախյան գոյամարտը ոգեկոչեց ազատության պայքարի հին ու նոր հերոսներին՝ ցուցանելով մեր միասնական ուժի հաղթանակը, դառնալով հայ զորականի մարտարվեստի փայլատակումը: Եվ այսօր առավել քան երբևէ պետք է դաստիարակել հայրենապաշտ սերունդ: Սերունդ, որը վաղը պատրաստակամ ու պատվախնդիր կստանձնի Հայրենիքի պաշտպանության գործը:
Դարձյալ այս թանձր ու խիտ մառախուղը: Իջնում էր աննկատ, իր մեջ առնում ամեն ինչ ու զինվորներին դարձնում էր իր գերին: Առավոտյան հողատնակից դուրս էին գալիս ու հայտնվում նրա մալանչների մեջ: Թվում էր՝ այն սահմանապահ զինվորներին պաշտպանում էր թշնամու աչքից ու ապահովության զգացում էր ծնում: Ով ասես մառախուղի փեշի տակ թաքնվելով կարող էր գալ ու…
Մինասյանների հյուրընկալ օջախում ենք։ Ընտանիքի հայրը իսկապես հպարտանալու տեղ ունի՝ երկու արժանավոր զավակներ է դաստիարակել, պատվախնդիր, շիտակ ու ազնիվ, դրան գումարած՝ երկուսն էլ չեմպիոն։ Ավագ որդին՝ Էդուարդը, Հայաստանի կարատեի իննակի չեմպիոն է, կրտսերը՝ Էդգարը՝ քառակի։ Էդուարդն արդեն ծառայել է ազգային բանակում։ Ծառայության ընթացքում երկու անգամ մասնակցել է հանրապետական առաջնությունների և ոսկե ու բրոնզե մեդալների արժանացել։
Շուտով բանակ կգնա նաև կրտսերը։
Մայիսի 15-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» խորագրով միջբուհական մարզամշակութային ունիվերսիադան, որը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Ունիվերսիադան ունենալու է երեք ուղղվածություն` սպորտային (ֆուտբոլ, բասկետբոլ, հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ), մշակութային (երգ, պար, սոցիալական տեսահոլովակ, ՈՒՀԱ) եւ ինտելեկտուալ (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ):
Պարգևները, որ խնամքով պահվում են համեստ կահույքի դարակներից մեկում՝ փոքրիկ պայուսակի մեջ, ինքնին շատ բան են հուշում անցած մարտական փառավոր ուղու մասին։
Ահա դրանցից մեկը՝ ամենից խոսունը, թանկն ու արժեքավորը.
«Ավետիսյան Կարեն Սերգեյի.
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ. թիվ 0326-1 որոշմամբ պարգևատրված է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։
Ահա և մեկ ուրիշը՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալը։
Համաձայնեք, այս պարգևները տրվել են քաջերից քաջին, ամենից անվեհերին, թուրքի մեջքը փշրողին, ոտքն ու ձեռքը թուլացնողին։ Քաջերից քաջին…
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքը կազմված է չորս գյուղերից՝ Ծիծեռնավանք, Արավուս, Մելիքաշեն և Տանձուտ: Վերջինս ունի մոտ 30 ընտանիք՝ 100-ից ավելի բնակիչ: Գյուղը հիմնադրվել է 1994 թվականի գարնանը՝ ազատագրումից մեկ տարի հետո: Մայիսի 3-ին նշվեց Տանձուտի հիմնադրման 20-ամյակը, որին ներկա էին գյուղի ողջ բնակչությունը, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բնակիչներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց և միջոցառումը բացեց համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը՝ շնորհավորելով տանձուտցիներին: Շրջանի վարչական աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը ընթերցեց վարչակազմի ղեկավարի կարգադրությունը և Տանձուտի կայացման գործում նշանակալի ավանդի համար պատվոգրերով պարգևատրեց մի խումբ հնաբնակների: