Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1039) 5.06.2014 – 11.06.2014

Գեւորգ Չորեքչյան  Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ որբերի հետ Էջմիածնում

Գեւորգ Չորեքչյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ որբերի հետ Էջմիածնում

…Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:
Այժմ իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփյուռս աշխարհի ցաք ու ցրիվ եղած հայրենազուրկ հայության, գաղութահայության, որի թափառիկ վիճակն աղետավոր է երկու տեսակետից. նախ՝ որ նա ենթակա է ստույգ կորստյան. օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ...

Եվս մեկ տարի, և հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մեկ անգամ ևս հնչեցնել հիշատակի, արդար դատի և հատուցման անլռելի զանգակատունը: Մեզնից յուրաքանչյուրը՝ որպես քաղաքացի և պարզապես հայ մարդ այդ գործում իր առաքելությունն ունի…
Լևոն Վարդանյանը (1904-1984թթ.) ցեղասպանության ականատեսն է: Նրան վիճակվեց, ինչպես նաև այլ հայերի, անողոք, սարսափներով լի փրկության ճանապարհ անցնել և ի վերջո հանգրվան գտնել Արևելյան Հայաստանում: 1918 թվականին Լևոն Վարդանյանն իր մոր հետ տեղափոխվում է Ստեփանավան, որտեղ էլ ամուսնանում է նույնպես գաղթական ու որբ Նոյեմի հետ: Ունենում են ութ երեխա: Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Լևոնն իր Արմենակ որդու հետ մեկնում է ճակատ և հաղթական տուն վերադառնում:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՆ

Որքան մոտենում է 2015 թ.-ը, այնքան ավելի ակտիվանում է թուրքական վեկտորը: Շրջանառության մեջ են դրվում հայ-թուրքական քաղաքացիական հասարակության ավելի շատ նախագծեր` մշակութաբանների փոխանակումներ, կրթական, երիտասարդական ծրագրեր և այլն՝ հապացույց թուրքական այն թեզի, թե ի հեճուկս Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների բացակայության, հայ ու թյուրք ժողովուրդները խնդիրներ չունեն ու երկխոսում են: Էրդողանի նամակը ցույց է տալիս, որ Անկարան պլանավորած ունի մի քանի քայլ, որով փորձելու է այլ հուն մղել 2015 թ.-ի սպասվող դիսկուրսը:

ԹՌՉՈՂ ԷՍԿԱԴՐՈՆ

ՉԹՕ-ների ծագման ամենաուշագրավ վարկածներից մեկը կապում են ֆիլադելֆիական փորձի հետ, որն անցկացվել է հեռավոր 1943 թ. հոկտեմբերին ԱՄՆ ՌԾՈՒ ռազմածովային հետազոտությունների բաժնի կողմից: Փորձի նպատակն էր ռազմանավն անտեսանելի դարձնել թշնամու ռադիոտեղորոշիչ սարքերի համար: Սակայն կատարվեց մի բան, որը ոչ ոք չէր նախատեսել. «Էլդրիջ» էսկադրոնային ականակիրը ոչ միայն անհետացավ տեղորոշիչների էկրանից, այլեւ, բառիս բուն իմաստով, չքվեց, անհետացավ Ֆիլադելֆիայի նավանորոգարանից, որտեղ անց էր կացվում փորձը, կարճ ժամանակով նյութականացավ մեկ այլ վայրում, ապա վերադարձավ իր տեղը՝ ցնորված անձնակազմով հանդերձ: Այս դեպքերը մի քանի գրքերի եւ ֆիլմերի թեմա են դարձել: Խնդրի հետազոտությամբ զբաղվողներից շատերը մահացել են հանելուկային հանգամանքներում, մինչդեռ մարդկությունն այդ առեղծվածի լուծումից նույնքան հեռու է, որքան սրանից 71 տարի առաջ էր:

ԿՅԱՆՔԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ

Ժայռակերտ գյուղը տնքում էր ցավից: Հրանոթները բացել էին իրենց արյունոտ բերանը: Խաղաղության պատուհանը փակել էր աչքը: Վիրաբույժ Անին չէր հաշտվում պատերազմի հետ: Հոր հետ հավասար պայքարում էր ազատության համար: Ուզում էր բուժել Արցախի վիրավոր սիրտը անվերջ թարմացող վերքերից:

Սրտի դուռը բաց էր: Ժամանակը վիրաբույժին կանչեց ներս: Հիշում էր անցյալը: Ժամանակի արյունոտ վկան էր եղեռնը: Հաղթել էր պետք: Երակներում խոսում էր հազարամյակների հայը:

ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ

Արաքսավանը նոր բնակավայր է, գտնվում է Հադրութի շրջանի հարավում: Այն մտնում է Առաջամուղ համայնքի մեջ: Բնակավայրում այժմ տեղադրված են 30-ից ավելի տնակներ՝ բոլոր հարմարություններով: Ապրում են 70-ից ավելի բնակիչներ, որոնք եկել են Եղեգնաձորից, Էջմիածնից, Գյումրիից, Հադրութից: Գտնվելով բնակլիմայական բարենպաստ վայրում՝ Արաքսավանն ունի լավ ապագա և կարճ ժամանակում կարող է զարգանալ: Ավարտին է մոտենում խանութի շինարարությունը: Տարածքում գործում են տարբեր ընկերություններ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ, հողատարածքների մաքրմամբ եւ Արաքսավանի բնակիչներին աշխատատեղ ունենալու հնարավորություն են տալիս: