Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1042) 26.06.2014 – 2.07.2014

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ

1941թ. հունիսի 22-ին Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում, առաջացնելով սարսափի իրադրություն։ Դա հետեւանք էր պատերազմը սանձազերծած գերհզոր ագրեսիվ ուժերի եւ նրանց հակամարդկային պլանների ոչ գերմանացի ազգերին ֆիզիկապես կրճատելու եւ վերացնելու ճանապարհով համաշխարհային տիրապետության հասնելու համար։

ԴԱՐԲԻՆԸ` ՈՒԺ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 21-ին Սարդարապատում ներկա գտնվեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Դարբնի, զինագործի օր» փառատոնին, որին, բացի հայ դարբինների գործերից, ներկայացված են եղել տեղական արտադրության զինատեսակներ: Շրջելով տաղավարներով` նախարարը գոհունակությամբ փաստեց, որ տեղական արտադրությունը երբեմն նույնիսկ առավելություն ունի արտասահմանյանի նկատմամբ և նշեց, որ հայեցակարգ է մշակվում` ոլորտի հետագա զարգացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նման բացառիկ միջոցառման համար:

«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ»

Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը իր հարկի տակ էր հավաքել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի գրականությունը սիրողներին, նրա ընկերներին, բարեկամներին, մտավորականների ու քաղաքական այրերի, արվեստագետների ու զինվորականների, լրագրողների ու գրողների… Հանդիսությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թատրոնի ճեմասրահում մարդիկ տոնում էին Վրեժ Իսրայելյանի վերջին՝ «Վաղ, թե ուշ» գրքի լույսընծայումը:

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ

Առանց թիկունքային ծառայության մասնակցության բանակում չի՛ իրականացվում որևէ ծառայություն, չի՛ անցկացվում որևէ միջոցառում: Նույնիսկ գիտական կոնֆերանսների կազմակերպման համար որոշակի թիկունքային ապահովումներ են կատարվում: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե հանկարծ պատերազմի ժամանակ ձգձգումներով, ուշացումներով կամ պահանջվածից քիչ առաջնագիծ՝ կռվող զորամասերին հասցվեն զինամթերքը, սնունդը, հագուստը, վառելիքաքսուքային նյութերը…

ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼՔ ՉԵՆ...

Ալբերտի հետ ծանոթացանք ներհանրապետական երթուղայինում: Սիսիան գործուղման էի մեկնում: Նա մայրիկի հետ նոր էր վերադարձել ՌԴ-ից: Ճանապարհին կարճատև դադարի ժամանակ զրույցի բռնվեցինք: Իմ զինվորական համազգեստով, կոչումով հետաքրքրվեց: Պարզվեց` Ալբերտը բավականին կենսուրախ, ասող-խոսող տղա է, այնպես որ, ինչպես նման դեպքերում են ասում, բառերն աքցանով բերանից քաշելու կարիք չեղավ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց 1-ին զորամիավորման հիմնադրման 18-րդ տարեդարձը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, քաղաքապետ Վաչագան Ադունցը, քաղաքի հասարակայնությունը, հյուրեր:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ

Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել: